Ուկրաինայում պшտերшզմի, Մոլդովայում և Վրաստանում ընտրությունների արդյունքները կորոշեն Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի
«Եվրոպայի ճակատագիրը կորոշվի Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներով, սա նաև կորոշի Սև ծովի անվտանգությունը», - ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վարշավայի անվտանգության ֆորումում։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի բնակչության 80%-ը վճռականորեն պաշտպանում է եվրոպական ուղին և եվրոպական ապագան։
«Ժողովրդավարական և եվրոպամետ ուժերը միշտ եղել են Վրաստանում։ Նրանք ներկայացնում էին երկրի մեծ մասը։ Նրանք գիտեն, թե որտեղ է մեր ապագան։ Նրանք գիտեն, որ Վրաստանն այլընտրանք չունի։ Վրաստանի բնակչության 80%-ը, չնայած պատերազմին և Ռուսաստանի բազմաթիվ այլ փորձերին՝ փոխելու Վրաստանի ուղին, երկար տարիներ հաստատակամորեն աջակցել է եվրոպական ուղուն և Վրաստանի եվրոպական ապագային։ Հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունները վճռորոշ են լինելու։ Շատ ուժեր գործում են Վրաստանի կամքին հակառակ, բայց ես վստահ եմ, որ մեր ապագան Եվրոպայում է։
Եվրոպայի ճակատագիրը կորոշվի Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներով։ Սա կորոշի նաև Սև ծովի անվտանգությունը և այս ծովի ապագան։ Սա նաև որոշում է Եվրոպայի և մեր արևմտյան գործընկերների դերը կովկասյան տարածաշրջանում, Հայաստանի ապագան, որը նույնպես գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով։ Այնպես որ, այն ամենը, ինչ այսօր վտանգված է, շատ կարևոր է, և ամենակարևորը խաղաղությունն է՝ խաղաղություն, որը կարտահայտվի Վրաստանում և Մոլդովայում ժողովուրդների ազատ կամքով»,- ասել է Զուրաբիշվիլին։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները...