Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա
Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա: Այս մասին ՄԱԿ-ի վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորովին վերջերս՝ 2024 թ․ օգոստոսի 30-ին, Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, սա առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է։ Դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն, մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել համաձայնագիրը՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին։ Ադրբեջանի նախագահը և ես բազմիցս հայտարարել ենք, որ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է, այժմ այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար ՀՀ-ն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցված է, ստորագրել, ունենալ խաղաղության համաձայնագիր, ապա շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները, մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»,- ասաց նա։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները...