Իրանը հայտարարել է, որ Ադրբեջանում նավթի արդյունահանումը աղտոտում է Կասպից ծովը
Ադրբեջանում նավթի արդյունահանումից առաջացած աղտոտվածությունը կասպիական նավթի փոխադրումը նվազ բարգավաճ է դարձրել և կրճատել կասպիական ձկների քանակը, ինչպես նաև սպառնալիքի տակ է դրել Գորգանի ծոցի տնտեսությանը: Դրա մասին գրում է իրանական Khabaronline կայքը։
«Կասպից ծովը վերածվում է աղտոտված ջրերով և կոյուղաջրերով լի ավազանի, մի կողմից դա մեր ափերին հասնող ադրբեջանական նավթային աղտոտումն է, մյուս կողմից՝ մեր երկրի առափնյա քաղաքների կեղտաջրերը»,- գրում է Իրանի ջրային տնտեսության դաշնության անդամ Իբրահիմ Ռաիսին:
Կայքը նշում է, որ կարևոր հարցը, որը պետք է քննարկվի երկու երկրների հարաբերություններում, ադրբեջանական կողմից առաջացած աղտոտվածության խնդիրն է։ Այս տարի մենք պետք է օգտվենք Բաքվում COP-29-ի պատեհությունից, որտեղ ուսումնասիրվում են աշխարհի կլիմայական առավել կարևոր փոփոխությունները։
Անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը կենտրոնացավ նավթի և գազի պաշարների վրա՝ որպես եկամտի հիմնական աղբյուր։ Եթե նավթից աղտոտվածությունը ծով հասնի, բնականաբար, այն կհայտնվի Իրանի ափերին, և դա բանակցություններում քննարկվելիք հարցն է»,- գրում է կայքը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները...