Իրանն Ադրբեջանին առնչվող երեք պայման է առաջ քաշել. միջազգայնագետ
Իսրայելի վրա հրթիռային հարձակմանը մենք ականատես չենք լինի, քանի որ խաղադրույքները շատ մեծ են։ Միևնույն ժամանակ Թեհրանը սակարկում է, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» օրակարգից հանելն այս սակարկության արդյունքներից մեկն էր։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը։
Նա ենթադրել է, որ դա այն պայմաններից մեկն է, որ Իրանը հակահարված չտա Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո։ Նրա համոզմամբ՝ մյուս պայմանն էլ Ադրբեջանից իսրայելական ռազմակայանների դուրսբերումն է։
«Դրանից հետո Իսրայելը իր զինվորականներին կոչ արեց լքել Ադրբեջանը և Վրաստանը։
Մեկ այլ պայման կարող է լինել իսրայելական զենքի դուրսբերումն Ադրբեջանից։ Ավելին, եթե այդ զենքը գներ Ադրբեջանը, Իսրայելն իրավունք չէր ունենա դրանք հետ պահանջել։ Դա վկայում է նրա մասին, որ Ադրբեջանին այդ զենքերը տրամադրվել են միաժամանակ Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունների համար։
Հաշվի առնելով, որ այդ զենքերը, ամենայն հավանականությամբ, կիրառվել են Հայաստանի դեմ, Երևանը պետք է պարզի՝ կոնկրետ ինչ զենք է նվիրել Իսրայելն Ադրբեջանին և Հայաստանի համար ինչ սպառնալիք է այն ներկայացնում»,- հավելել է Բալասանյանը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները...