Թուրքիայում կնոջը ձերբակալել են Էրդողանին քննադատելու համար Instagram-ը փակելու պատճառով
Թուրքական դատարանը երկուշաբթի որոշում է կայացրել «ատելության հրահրման եւ նախագահին վիրավորելու» մեղադրանքով մի կնոջ ձերբակալելու մասին այն բանից հետո, երբ կինը քննադատել էր Instagram սոցիալական ցանցի փակումը, տեղեկացրել է Haberturk-ը։
Թուրքիան Instagram-ի հասանելիությունը փակել է օգոստոսի 2-ին իր «օրենքները եւ կանոնները» չպահելու եւ այն պատճառով, որ դրանք վերաբերում են հանրության շահերին։
Շաբաթ օրը իշխանությունները հանել են արգելքը, քանի որ Meta-ի սեփականատերը համաձայնել էր համագործակցել իշխանությունների հետ կառավարությանն անհանգստացնող հարցերում։
YouTube ալիքում հրապարակված հարցազրույցում կինը խոսել է սոցցանցի արգելքի մասին։ «Դա ճիշտ չէ։ Նախագահը չի կարող արգելել Instagram-ը ըստ իր հայեցողության»,- ասել էր կինը։
Նա նաեւ քննադատել էր նախագահ Էրդողանին եւ նրանց, ովքեր աջակցել էին արգելքին։
Ձերբակալությունը, որն ի կատար է ածվել երկուշաբթի Իզմիր քաղաքի դատարանի որոշմամբ, տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ թուրքական RTUK հեռուստառադիոընկերության ղեկավարը քննադատել էր փողոցային հարցազրույցները, որոնք հեռարձակում են սոցցանցերը՝ հայտնելով, որ դրանք «մանիպուլացնում են հանրային կարծիքը»։
Instagram-ի հասանելիության արգելքը մտցվել էր այն բանից հետո, երբ թուրք բարձրաստիճան պաշտոնյան մեղադրել էր սոցցանցին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնոդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ կապված ցավակցությունների արգելման պատճառով։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները...