Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծը Պահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ) Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումը ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն է COP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան Ռուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել է Դա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. Թրամփ Մեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը Կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)

Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածքՀայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԼոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ)Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարանԿապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրքՀրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվելԳևորգ Թամամյանի թեկնածությունն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների կողմիցԲենիամին Նեթանյահուն չհայտարարված այց է կատարել Արաբական Միացյալ ԷմիրություններՌուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրաՄենք քայլ ենք արել առաջ, բայց դրան հաջորդելու են ամենադժվար քայլերըՄիջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԾաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՌուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար
Հայաստան

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Հուլիսի 4-ին ծնվել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյանը։

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։

1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։ 1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։

1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։

Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։ Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։

Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից։