Ալիևը շանտաժ է անում. եթե Հայաստանը Սահմանադրությունը չփոխի, խաղաղության պայմանագիր չի լինի
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքները մի քանի ամսվա ընթացքում։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկրում Կանադայի նոր դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերնը ընդունելիս։
Ալիևը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ծրագրի՝ Մադրիդյան սկզբունքների հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալն է եղել ։
«Դրանք պետք է նախաստորագրվեին, իսկ հետո տեքստը կազմվեր։ Կարծում ենք՝ դա կարող է լինել տարբերակ՝ համաձայնեցնել հիմնարար սկզբունքները, նախաստորագրել դրանք, ապա աշխատել [խաղաղության պայմանագրի] տեքստի վրա»,- նշել է Ալիեւը։
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, «քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։ Նա հայտարարել է, որ քանի դեռ այս փոփոխությունը տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։
Հիշեցնենք, որ Ալիևը ավելի վաղ էլ հայտարարություններ է արել խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հնարավորության մասին։ Վերջին անգամ դա հնչել է ՀՀ-ի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից մի քանի օր առաջ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
ՀՀ Կառավարության կազմը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...