«Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագրով Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերն ուղղակի հակասության մեջ են մտնում Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի շահերի հետ
Հայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք. Վարդան Ոսկանյան
Հայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք. Վարդան Ոսկանյան
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վրադան Ոսկանյանը գրել է․
«Հայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք, որը կարող է ուղղակիորեն ազդել մեր տարածաշրջանում տրանսպորտային հանգույցների և աշխարհաքաղաքականության վրա ընդհանրապես։
Խոսքն այս տարվա ապրիլին Թուրքիայի նախագահի՝ Իրաք այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունն է՝ իրագործելու, այսպես կոչված, «Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագիրը, որը պետք է կապի իրաքյան Բասրայի Ալ-Ֆավ նավահանգիստը թուրք-իրաքյան սահմանին։
Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեն ոչ միայն Թուրքիան և Իրաքը, այլ նաև Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
«Զարգացման ուղին» Մերձավոր Արևելքով Ասիան Եվրոպային միացնելուն միտված թուրքական «կնքավորությամբ» ծրագիր է, որն ուղղակի մրցակից է իրանական «Պարսից ծոց-Սև ծով» և հնդկական «Հյուսիս-Հարավ» հանգույցների ծրագրերին, որոնք ներառում են նաև Հայաստանը։
Սրանով Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերն ուղղակի հակասության մեջ են մտնում Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի շահերի հետ, քանի որ վերջինս ևս խիստ շահագրգիռ է «Հյուսիս-Հարավի» իրականացմամբ»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
ՀՀ Կառավարության կազմը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...