Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների ներկայացուցիչների հետ ու հասկանալ՝ ի վերջո ում հետ գործ ունենք, գործ ունենք իսկապես անկեղծ Հայաստանում բարեփոխումները ֆինանսավորող երկրների այնպիսի ներկայացուցիչների հետ, որոնք ուզում են ճշմարտությունն իմանալ, թե՞ ունենք կեղծ պատկեր: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով Կիրնցի դեպքերին, նա ասաց. «Ժողովրդական ընդվզումը հիմնվծ է ոչ թե այս կամ այն կուսակցական նպատակների հետ, այլ հայրենիքի պաշտպանության դիրքերից մարդկանց մտահոգող հարցերն են, որ օրակարգ են բերվել: Կիրանցում այսօր տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե ժողովուրդն ամբողջությամբ չընդվզի այս ազգադավ իշխանությունների գործողությունների դեմ, սրանք Հայաստանից թողնելու են միայն Հ տառը կամ երկիրը դարձնելու են քպստան, կամ մի վիլայեթ թուրք-ադրբեջանական ինչ-որ իշխանության ներքո:
Այս պահին մեր պատգամավորները Կիրանցում են, հուսանք՝ կլինեն կոնկրետ հաղորդումներ հանցագործությունների մասին: Այդ հաղորդումները կտան նրնք, ում հանդեպ կիրառվել է բռնություն: Մարդիկ վնասվածքներ են ստացել: Անհամաչափ ուժ է կիրառվել մարդկանց նկատմամբ: Դա ակնհայտ է, քննարկելու բան էլ չկա»:
Նա նկատեց, որ քննչական կոմիտեն արդեն պետք է քրեական վաևրույթներ նախաձեռնած լիներ»:


















































Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար Կառավարությունը կտրամադրի 66 մլն դրամ
Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
«Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին
Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո