Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների, որոնք 1915 թվականի իրադարձություններն անվանել են Հայոց ցեղասպանություն։
«Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ «միակողմանի» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունները, որոնք արվում են որոշ արմատական շրջանակների հաճոյանալու համար։ Պատմական փաստերը «խեղաթյուրող» (չակերտները՝ Tert.am) այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ նշել է, որ 1915 թվականի իրադարձությունները օրինական քննարկման առարկա են: Պատմության վերաբերյալ նման «կողմնակալ» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունները ոչ միայն խաթարում են երկու համայնքների հաշտեցման ջանքերը, այլև խրախուսում են արմատական խմբերին ատելության հանցագործություններ կատարել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ նախաձեռնված կարգավորման գործընթացին», - ասվում է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
ՀՀ Կառավարության կազմը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...