Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տնտեսի կիրակին
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի 4-րդ հիշարժան օրը՝ Տնտեսի կիրակին:
Այն կոչվում է Տնտեսի՝ անիրավ տնտեսի մասին ավետարանական առակի խորհրդով։
Ըստ առակի՝ մի մեծահարուստ մարդ իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մի օր լսում է, որ նա հավատարիմ չէ իրեն: Տանտերը կանչում է տնտեսին և ասում, որ գործից ազատված է։ Նա էլ մտածում է՝ ինչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ իրեն բարի հիշեն, և, կանչելով իր տիրոջ պարտապաններին, մասնակիորեն թեթևացնում է նրանց պարտքերը:
Թեև տնտեսը սխալ էր գործել, սակայն իր ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց: Իսկ մեծահարուստը, զայրանալու փոխարեն, գովեց նրան:
Բոլորը, այդ թվում՝ մեծահարուստը, գիտեին, որ տնտեսի կատարածը հանցանք է: Եվ սա է պատճառը, որ տարօրինակ էր թվում գովելը՝ հանցանքի համար: Սակայն նա գովեց ոչ թե տնտեսի սխալ քայլը, այլ նրա պահվածքը՝ սխալ թույլ տալուց հետո:
Առակի խորհուրդն այն է, որ մենք այս աշխարհում Աստծո կողմից տնտես ենք նշանակված և պետք է տնօրինենք մեր հնարավորությունները՝ անիրավ տնտեսից տարբերվելով նրանով, որ մեր հնարավորությունները կարողանանք օգտագործել՝ նաև ի շահ մյուսների։
Ինչպես Մեծ պահքի մյուս կիրակիները, այս կիրակի ևս ժամը 11։00-ից եկեղեցիներում կանցկացվեն պատարագներ։


















































Խավարը չի կարող արգելք լինել արևածագին. Կաթողիկոսի Սուրբծննդյան պատգամը
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը
Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Քիչ առաջ ինձ զանգահարում և հարցնում են, թե «մեռելների զատիկը» ե՞րբ է. Տեր Վարազդատ քահանա
Պայքարը ոչ թե կաթողիկոսի, այլ եկեղեցու, հայաստանյան արժեքների դեմ է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո