Վանդալիզմ` Կարմիր բերդի տարածքում. կոտրել են որմնաքարեր, հայտնաբերել ոսկորների բեկորներ
ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքում հաշվառված ամրոց Կարմիր բերդ (Ք․ ա 2 հազ․-միջնադար, պետ․ ցուցիչ՝ 6․29․1) պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքում իրավախախտման դեպք է արձանագրվել։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ անհայտ անձը կամ անձիք կատարել են հողաքանդման աշխատանքներ՝ փորվել են փոսեր, կոտրվել որմնաքարեր, հայտնաբերվել են ոսկորների բեկորներ։
Դեպքի մասին Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայությանը տեղեկացրել են պատմական հուշարձանի տարածք այցելած արշավականները։
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեպքի առթիվ դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկություն՝ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։
Պատմական ակնարկ Կարմիր բերդի մասին
Հուշարձանախումբը բաղկացած է ամրոցից, դամբարանադաշտից, դոլմենից, ժայռապատկերներից, սեպագիր արձանագրությունից և հին քարե դարի երկու քարայր-կացարանից։ 6․3 հա տարածքով ամրոցը կառուցված է Հրազդան գետի աջակողմյան բարձր հրվանդանի վրա և եզերված է հրվանդանի պարագծով ձգվող պարսպաշղթայով։ Բրոնզեդարյան ամրոցի մուտքը գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Եղվարդաջուր գետակի աջ ափին։ Մուտքի մոտ հսկա քարի վրա փորագրված է անընթեռնելի սեպագիր արձանագրություն։
Ամրոցի ներսում պահպանվել են բրոնզի և վաղ երկաթի դարի հելլենիստական և միջնադարյան բնակելի տների և կառույցների ավերակներ։
Ամրոցից հարավ-արևմուտք տարածվում է միջին և ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարերի դամբարանադաշտը, որի վրա այժմ գտնվում է Զովունի գյուղը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո