Երուսաղեմի եկեղեցիները զգուշացնում են` վերաբնակիչները փորձում են տիրանալ հայկական թաղամասի հողերին
Եկեղեցու առաջնորդները մտահոգված են օկուպացված Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասում զգալի տարածք գրավելու՝ իսրայելցի վերաբնակիչների փորձերով, հայտնում է Al Jazeera-ն։
Հայտարարության մեջ Երուսաղեմի պատրիարքներն ու եկեղեցու առաջնորդներն ասում են, որ իրենց անհանգստացնում է «Սուրբ երկրում քրիստոնյաների ներկայության վտանգը», այն բանից հետո, երբ իսրայելցի կառուցապատողը, որը ինքը վերաբնակիչ է, փորձել է բռնի միջոցներով վերահսկողություն հաստատել վիճելի հողի վրա:
Կառուցապատողը պահանջներ է ներկայացնում այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ Հայոց պատրիարք Նուրխան Մանուկյանի հետ գործարք է կնքվել։ Հորդանանն ու Պաղեստինը Մանուկյանին զրկել են պատրիարքական կարգավիճակից՝ անշարժ գույքի հետ կապված կասկածելի գործարքների պատճառով։ Այդ ժամանակվանից Հայոց պատրիարքարանը դուրս է եկել համաձայնագրից:
Հաղորդվում է, որ անշարժ գույքի գործարքը վերաբերում է մեծ հողատարածքին, որը կազմում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի ընդհանուր տարածքի 25 տոկոսը։ Եկեղեցիները դիմել են Իսրայելի իշխանություններին թույլ տալ դատարաններին քննարկել այդ հարցը: Միաժամանակ, նրանք մտավախություն են հայտնել, որ հողը կխլվի։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո