Ռուսաստանում կստեղծվի հեքիաթների, բիլինաների, ծեսերի եւ ավանդույթների դաշնային ռեեստր
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է որոշում «ոչ նյութական արժեքների օբյեկտների» ռեեստր ստեղծելու մասին, դրանում տեղ կգտնեն հեքիաթները, պարերը, բիլինաները, արհեստները, ծեսերը, սովորույթները եւ ավանդույթները, գրել է «Կոմերսանտը»։
Ցուցակը կտեղակայվի բոլորին հասանելի ինտերնետ-ռեսուրսում։ Դրա կազմման պատասխանատուն մշակույթի նախարարությունն է։ Նման ռեեստրներ կստեղծվեն նաեւ ՌԴ բոլոր սուբյեկտներում։
«Բոլորին հասանելի տեղեկատվական ռեսուրսի ստեղծումը թույլ կտա հեշտացնել ոչ նյութական արժեքների ուսումնասիրությունը, օգտագործումը, պահպանումը եւ հանրայնացումը։ Ռեեստրում կլինի տեղեկատվություն ինքնատիպ ավանդական մշակույթի այս կամ այն օբյեկտի ծագման, դրա տարածման տեղանքի, կրողների եւ պահպանողների մասին»,- նշվել է Միխայիլ Միշուստինի ստորագրած փաստաթղթում։
2022թ. հոկտեմբերին հեքիաթների, պարերի, բիլինաների, արհեստների եւ «ոչ նյոթական այլ արժեքների» ռեեստրի ստեղծումը հանձնարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պետության ղեկավարի ստորագրած օրենքում նշվել էր, որ իշխանության մարմինները պետք է ջանքեր գործադրեն երկրում գոյություն ունեցող ծեսերի եւ ավանդույթների հանրայնացման եւ պահպանման համար։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո