Սերդար Քըլըչը ևս միացել է Disney Plus-ի դեմ լոբբիստական արշավին
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ևս Twitter-ում հրապարակում է կատարել Disney Plus-ի կողմից «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին վնաս տալու համար Երևանում Նեմեսիսի, այսպես կոչված, հուշարձանը կանգնեցնող մտածողությունն ու Disney Plus-ի «Աթաթուրք» սերիալի համար կրկին նույն նպատակով ճնշում գործադրող մտածողությունը նույնն է։ Կառուցողական ջանքերին աջակցելու փոխարեն՝ այս ապակառուցողական մտածողությանը հանձնվելը չեմ ընդունում»։
Հիշեցնենք, որ Թուրքական մեդիադաշտում օգոստոսի 1-ից շրջանառվող լուրերի համաձայն՝ Disney Plus-ն իբրև թե ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը, ինչի պատճառով էլ չի հեռարձակելու «Աթաթուրք» սերիալը՝ նվիրված Թուրքիայի հարյուրամյակին:
Օգոստոսի 2-ին Disney Plus-ի նման որոշմանն ուղված հայտարարություններով հանդես էին եկել նաև թուրքական «Երկիր» (Memleket) կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը, «Լավ» (Iyi) կուսակցության խոսնակ Քյուրշադ Զորլուն:
Իսկ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ հարցին անձամբ միջամտում են Թուրքիայի արգործնախարար Հաքան Ֆիդանն ու ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը:
Թվիթերում թեմատիկ արձագանքներն մինչ այս պահը շարունակական բնույթ են կրում։ Այս պահին թուրքական տիրույթում ակտուալ է #Դիսնեյչեղարկիր (#Disneyiptalet) վանդակապիտակը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո