Թուրքիայում արգելել են հայկական պարային անսամբլի մասնակցությունը «Munzur-ի 21-րդ մշակութային և բնության» փառատոնին
Հայկական «Veradardz Folk» պարային անսամբլը և ևս երկու երաժշտական խումբ չեն մասնակցի Թուրքիայում անկացվելիք «Munzur-ի 21-րդ մշակութային և բնության» փառատոնին:
Նման որոշման մասին հայտնի է դարձել փառատոնի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից: Թունջելիի նահանգապետարանի հուլիսի28-ի 2023/275 գրառման մեջ նշվել է, որ «Grup Yorum»-ը «Grup İsyan Ateşi»-ը և «Veradardz Folk» խմբերի մասնակցությունը «նպատակահարմար չի համարվել»:
Փառատոնին արգելված մյուս երկու խմբերը քրդական են: Grup Yorum-ը հայտնի է քաղաքական բովանդակությամբ երգացանկով: Այս խմբի մասնակցությունը այլ միջոցառումների, սրանից առաջ, ևս արգելվել է, արգելվել են նաև համերգները, ալբոմները: Խմբի անդամները ձերբակալվել են, բանտարկվել, կտտանքների ենթարկվել:
Group Isyan Ateşi խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Ֆաշիզմի ոչ մի ճնշում ու հարձակում չի կարող շղթայել հեղափոխական արվեստը։ Մենք ամենուր պաշտպանելու ենք հեղափոխական արվեստը, այն չի կարելի արգելել»:
Այս խմբի անդամներին հուլիսի 31-ին բերման են ենթարկել, որովհետև հանրային վայրում՝ Դերսիմի հրապարակներից մեկում, կարդում էին ձախակողմյան Partizan թերթը: Այնուհետև նրանց ազատ են արձակել՝ արգելելով բոլոր երեքի մուտքը Դերսիմ քաղաք:
2022-ին ևս խոչընդոտվել էր «Grup Yorum»-ի և «Grup İsyan Ateşi»-ի մասնակցությունը վերոհիշյալ փառատոնին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո