Մաեստրոյի տեղը և անունը մեր երկրի մշակութային գործընթացի առաջնագծում է․ Հայկո Հակոբյան հիմնադրամ
Կենսագրությունը կերտելը բարդ է, դա անխոնջ, երկարատև ու բարդ աշխատանք է: Մաեստրո Սերգեյ Սմբատյանը կերտել է իր կենսագրությունը անկախ իր հայտնի ազգանունից:Նա որոշել է նվիրվել հայ մշակույթի հանրահռչակմանը: Չնայած բազմաթիվ հնարավորությունների, գրավիչ առաջարկների, այդպես էլ չլքեց Հայաստանը և նվիրումը հայ մշակույթին դասեց ավելի վեր, քան իր կարիերան ու փառքը:
Հայրենասեր, մարդասեր, ընկերասեր, մարդկային բարձր արժեքներով օժտված անհատականություն:
Նրա աշխատասիրությունը օրինակելի է : Նա միշտ ունի ժամանակ լսելու և միանալու նոր, համարձակ ստեղծագործական գաղափարներին: Նա ստանձնել է ամենամեծ ու կարևոր առաքելությունը՝ բազմաթիվ նախագծերի միջոցով կրթել ավելի լավ, ավելի մշակութասեր սերունդ:
Ս. Սմբատյանի կատարված աշխատանքի և նախագծերի, արժանիքների և ձեռքբերումների մասին կարելի է խոսել անվերջ :
Մենք բոլորս վստահ ենք, որ շատ շուտով արդարությունը կվերականգնվի: Մաեստրոյի տեղը և անունը մեր երկրի մշակութային գործընթացի առաջնագծում է:
Մաեստրո ջան, Ձեր աջակիցների բանակը մեծ է:
Հայկո Հակոբյան հիմնադրամը այդ բանակում է` անհամբեր սպասելով համատեղ «Սիմֆոնիկ Հայկո» նախագծի իրականացմանը։
Արթուր Ջանիբեկյան
Վահե Հակոբյան
Հրաչ Քեշիշյան
Իրինա Վարդանյան
Նառա Ամատունի
Գագա Ամատունի


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո