Մեքսիկայում տուգանք է սահմանվել կնատյացություն քարոզող երգերի համար
Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուաուա քաղաքում կպատժվեն կնատյաց երգերի կենդանի կատարողները, հայտնում է BBC-ն։
Քաղաքային խորհրդի որոշումը թույլ է տալիս գանձել մինչև 1,2 միլիոն պեսո (72,000 դոլար) տուգանքներ «գենդերային բռնության համաճարակի» պայմաններում կանանց նկատմամբ «խտրականություն» արտահայտող երգեր կատարելու համար։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Մեքսիկայում ամեն օր տասը կին ու աղջիկ է սպանվում։
Նախկինում Չիուաուան կասեցրել է թմրանյութերին առնչվող հանցագործությունը փառաբանող երգերի կատարումները:
Նոր միջոցը ուղղված է լինելու «կանանց նվաստացմանը, խտրականությանը, մարգինալացմանը կամ բացառմանը» խրախուսող երգերի դեմ:
Չիուաուայի քաղաքային խորհրդի անդամները նշել են, որ այդ միջոցը կոչված է պաշտպանելու կանանց ու ընտանիքի արժանապատվությունը և մարդու իրավունքների օրենքը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո