Վերածննդի դարաշրջանի պատմաբան Ջորջո Վազարիի նամակը գողացվելուց 20 տարի հետո վերադարձրել են տերերին
Վերածննդի դարաշրջանի նկարիչ եւ պատմաբան Ջորջո Վազարիի ձեռագիր նամակը վերադարձվել է Տոսկանայում ապրող տերերին այն գողացվելուց 20 տարի հետո, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով իտալական ոստիկանությանը։
Նամակը գրվել է 1566թ. մարտի 18-ին եւ, ինչպես ենթադրում են, արժե 20 000 եվրո։
Վազարիի նամակը, որը կորել էր «Դեի Լաիչի եղբայրության» (Արեցո) արխիվից 2001թ., գտնվել է Լոնդոնի եւ Բրյուսելի Sotheby's աճուրդների տան օգնությամբ, տեղեկացրել է ոստիկանությունը։
Այն պատկանում էր բելգիական մի ընտանիքի, որը հանձնել է նամակը՝ իմանալով դրա ծագման մասին։
Վազարին, որը համարվում է արվեստի առաջին պատմաբանը, ծնվել է Տոսկանայի կենտրոնական շրջանում, որտեղ ծառայել է իտալական Մեդիչի բանկային ընտանիքին եւ քաղաքական գերդաստանին Ֆլորենցիայում։
Նամակն ունի պաշտոնական տոն եւ ուղղվել է բարեգործական եղբայրությանը ֆլամանդացի գեղանկարիչ Յան վան դեր Ստրաետի, որը հայտնի է նաեւ որպես Ջովանի Ստրադանո, գործերը քննարկելու համար, որն ակտիվորեն աշխատել է XVI դարում Ֆլորենցիայում։
Նամակում Վազարին տեղեկացնում է նկարչի հոնորարների մասին, ինչպես նաեւ մեկնաբանում է նրա աշխատանքի կատարման ընթացքը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո