Դմիտրի Խառատյանը եթերում բացահայտել է իր հայկական ազգանվան իմաստը և խոսել արմատների մասին
Հայազգի հայտնի ռուս դերասան Դմիտրի Խառատյանը Տատյանա Ուստինովայի՝ «Իմ հերոսը» թոք-շոուի ժամանակ հետաքրքիր մանրամասներ է պատմել իր հայկական արմատների մասին:
«Հայրիկը կիսով չափ հայ է։ Պապս՝ Մկրտիչ Արսենի Խառատյանը, պաշտոնյա է եղել սկզբում՝ Հայաստանում, հետո՝ Տաշքենդում և Լիպեցկում։ Նա Մեղրիից է։ Այն Հայաստանի հարավում է՝ Իրանի հետ սահմանին։ Մեղրին թարգմանվում է «մեղրային»: Ես այնտեղ եղել եմ: Միշտ նուռ, թուզ, դեղձ, ամեն ինչ ծաղկում է՝ հայկական դրախտ»:
Դմիտրի Խառատյանը պատմել է, որ այժմ էլ Մեղրիում ապրում են իր հարազատները։ Նրանք բացատրել են ազգանվան իմաստը։
«Ոչ թե «խառատ», այլ «խրատ», այսինքն՝ խորհուրդներ տվող։ Դրանք գեներ են, հայրիկն իմաստուն խորհուրդներ է տվել», — հավելել է Խառատյանը։
Տեսանյութն՝ այստեղ


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո