«Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին. (տեսանյութ)
Երիտասարդ երգիչ և հաղորդավար Արտակ Հայրապետյանը յութուբյան իր էջում ներկայացնում է երաժշտական նոր հաղորդում, որի շրջանակում երկու տարբեր սերունդների ներկայացուցիչներ հանդիպում էն, լսում վերջին տարվա ընթացքում թողարկված հայկական արտադրության երգերը, հնչեցնում իրենց կարծիքները և երգերը գնահատում 10 բալանոց սանդղակով: Հաղորդման վերջում, ըստ գնահատականների, կազմվում է երգերի լավագույն 5-յակը: Այս անգամ հաղորդման հյուրերն էին երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը: Շուշան Պետրոսյանը երգերից մեկն ընդհատել է սկսվելուց մի քանի վայրկյան անց՝ դրան տալով 0 բալ: Երգի հեղինակն է Օքսի Ավդալյանը. խոսքը Mon Ami երգի մասին է, որը YouTube-ում ունի 1մլն դիտում: Երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանը ևս համակարծիք էր Շուշան Պետրոսյանի հետ, բայց նշեց, որ չի ցանկանում նեղացնել երգչուհուն,: Դրանից հետո Շուշան Պետրոսյանն ամոթանք է տվել երգի հեղինակին:
«Ես նեղացնում եմ, ամո՛թ: Արտիստը պետք է հանդիսատես կրթի իր արվեստով՝ իր առաջ բեմելով, արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար:Գոյություն ունեն մշակույթի գործիչներ, մշակներ, որոնք մշակում են հասարակությանը»,- մեկնաբանեց Շուշան Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո