28 ֆունտ սթեռլինգով գնված մարմարե կիսանդրին ճանաչվել է 2000-ամյա հնագույն հռոմեական ամենաարժեքավոր հուշարձանը
Մի քանի տարի առաջ հնաոճ իրերի սիրահար Լաուրա Յանգը Տեխասի խանութում ընդամենը 28 ֆունտով ձեռք է բերել հնաոճ մարմարե կիսանդրի: Սակայն միայն հիմա է պարզվել, որ քանդակը հին հռոմեական արվեստի 2 հազար տարվա արժեքավոր հուշարձան է, հաղորդում է Mirror-ը:
Կինը պատմել է, որ գնման պահին քանդակը կեղտոտ է եղել եւ ոչնչով աչքի չի ընկել, սակայն ինքն ամեն դեպքում որոշել է այն պահել իր համար: Ինչ-որ պահի Յանգը հետաքրքրվել է կիսանդրու պատմությամբ եւ նույնիսկ հետազոտության համար ներգրավել Sotheby's աճուրդի տան մասնագետներին։ Մի քանի տարի շարունակ փորձագետները փորձել են նույնականացնել քանդակը, եւ արդյունքում նրանց հաջողվել է դա անել։
Պարզվել է, որ կիսանդրին ստեղծվել է մ.թ.ա․ 1-ից մինչեւ մ.թ. 1 թվականը ընկած ժամանակահատվածում եւ ի սկզբանե պատկանել է Հռոմեական Հանրապետության հյուպատոս Պոմպեոս Մեծին: Մի քանի հազարամյակ անց՝ 1830-ականներին, այն սկսել է պատկանել Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ին, որը հին հռոմեական արվեստի հուշարձանը թողել է գերմանական թանգարանում պահելու համար: Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հաստատությունը ռմբակոծվել է դաշնակիցների կողմից, ինչի արդյունքում կիսանդրին անհետացել է այնտեղից: Պատմաբանները երկար ժամանակ չէին կարողանում հայտնաբերել քանդակը եւ ուրախ էին իմանալ, որ այն գտնվել է։ Ընդ որում, փորձագետները հայտարարել են, որ մինչ այժմ չեն կարողացել պարզել, թե արդյունքում ինչպես է կիսանդրին հայտնվել Տեխասում:
Ներկայումս կիսանդրին ցուցադրվում է Տեխասի Սան Անտոնիոյի արվեստի թանգարանում, սակայն մոտ ժամանակներս այն կվերադարձվի Գերմանիա։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո