Դա իրենց մտածելու բանն է, թե ինչու է քաղաքացու մտքով անցնում իրենց անվանել դավաճան. Հրանտ Թոխատյան
News.am-ը գրում է.
Ազգային ժողովի նախագահի արարքն անընդունելի է, ինչ էլ որ արած լիներ քաղաքացին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը:
«Յուրանքանչյուր մարդու համար անընդունելի արարք է դա: Մանավանդ երբ դա արել է Ազգային ժողովի նախագահը: Նա երբեք իրեն պետք է թույլ չտար, պետք է ունենար բարոյական այնքան հիմք, որ նման բան մտքով անգամ չանցկացներ»,- նշեց Հրանտ Թոխատյանը:
Անդրադառնալով իշխանականների այն դիտարկմանը, թե քաղաքացին ԱԺ նախագահին «դավաճան» անվանելով պետական ինտիտուտի նկատմամբ է անհարգալից վերաբերումք է ցուցաբերել, Թոխատյանն ասաց.
«Դե ուրեմն թող պետական ինստիտուտն իրեն այնքան նորմալ պահի, որ քաղաքացու մտքով նման բան չանցնի: Դա իրենց մտածելու բանն է»: Հարցին՝ այդ միջադեպից հետո արդյո՞ք Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական ներկայացնի ԱԺ նախագահի պաշտոնից, Հրանտ Թոխատյանն ասաց.
«Դա արարք է, որին չգիտեմ՝ ինչ պատիժ է պետք: Գիտեք, եթե իր շեֆը պատերազմը տանուլ տալուց հետո հրաժարական չտվեց, դժվար Ալեն Սիմոնյանը թքելու համար հրաժարական տա»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո