Մեքսիկայում հայտնաբերվել է մայաների դամբարան՝ մարդկային մնացորդներով
Մեքսիկացի Պալենկան չի դադարում զարմացնել նոր բացահայտումներով: Այժմ էլ Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են մայաների դամբարան, որը թվագրվում է մեր թվարկության 9-րդ դարով: Այնտեղ գտնվել են առնվազն երկու մարդու մնացորդներ։
Մեքսիկայի Չիապաս նահանգում գտնվող Պալենկա խոշոր համալիրի հետազոտումը շարունակվում է ավելի քան մեկ դար, սակայն գտածոներն իրենց չեն սպառել։ History Blog-ը տեղեկություն է հրապարակել պեղումների մասին, որոնք նոր բացահայտում են բերել։ Հայտնաբերվել է մայաների մշակույթի դամբարան, շինարարությունը թվագրվում է մ.թ. 9-րդ դարով։
Այնտեղ հայտնաբերվել է երկու մարդու աճյուն: Ապացուցվել է, որ մահացածներից մեկն անմիջապես այնտեղ է եղել, իսկ երկրորդ մարմինը տեղափոխվել է մեկ այլ վայրից, երբ արդեն սկսվել է փափուկ հյուսվածքների քայքայումը։
Նախնական անալիզների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ երկրորդ կմախքը պատկանում է միջին տարիքի կնոջ։ Բայց դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել, գուցե կան նաեւ այլ թաղվածների ոսկորներ։ Ավելի մանրակրկիտ հետազոտություն է անհրաժեշտ։
Մահացածների կողքին թաղման ընծաներ են եղել։ Այդ թվում՝ կերամիկական սպասք եւ կանաչավուն քարից պատրաստված արձանիկներ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո