Գերմանացի նկարչի կնոջ դիմանկարը վաճառվել է 2,8 մլն եվրոյով
Լոնդոնի Christie's աճուրդների տունը երեքշաբթի՝ փետրվարի 28-ին, վաճառքի է հանել գերմանացի գեղանկարիչ եւ քանդակագործ Գեորգ Բազելիցի երկու գործերը։ «Մենք ուրախ ենք երկու գլուխգործոց ներկայացնելու հնարավորության համար»,- dpa տեղեկատվական գործակալությանն ասել են աճուրդի ներկայացուցիչները, որոնք մասնագիտացած են Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած արվեստի գործերում։ Գերմանիայի ամենաթանկ նկարիչներից մեկի գործերն «արմատական ազդեցություն են ունեցել ժամանակակից արվեստի վրա՝ 1950-ական թվականներից հետո», ընդգծել են Christie's-ում։
Լոտերից մեկը «Էլկե I»-ն է (1975թ.), որտեղ նկարիչը պատկերել է իր կնոջը։ Շրջված կոմպոզիցիան Բազելիցի ֆիրմային ոճի նմուշ է։ Կտավն աճուրդում վաճառվել է 2,5 մլն ֆունտ սթեռլինգով (ավելի քան 2,8 մլն եվրո), տեղեկացրել է Christie's-ը։ Հիշեցնենք, որ աճուրդում սակարկությունների ժամանակ նշված գնին ավելանում են նաեւ հարկը եւ վաճառողի հոնորարը։
Աճուրդում վաճառվել է նաեւ Frau Paganismus փայտե քանդակը (1994թ.)։ Այդ արձանի վրա, որն ավելի քան երկու մետր բարձրություն ունի, եւ որի դեմքն ու կուրծքը ներկված են կարմիր գույնով, քանդակագործն աշխատել է Ներքին Սաքսոնիայի Դերնեբուրգե քաղաքի իր ստուդիայում, որտեղ նրա տրամադրության տակ ընդարձակ շինություններ կային։ Բազելիցի այս աշխատանքը փետրվարի 28-ին աճուրդում վաճառվել է 3 մլն 800 հազար ֆունտ սթեռլինգով (ավելի քան 4 մլն 320 հազար եվրո), տեղեկացրել է Christie's-ը։
Աճուրդից առաջ՝ փետրվարի 22-ից, գերմանացի գեղանկարչի երկու գործերը կարելի էր դիտել Լոնդոնում։ Իսկ Բազելիցի արվեստին ավելի հանգամանալիորեն կարելի էր ծանոթանալ ցուցահանդեսներից մեկում՝ նվիրված նկարչի 85-ամյակին, օրինակ՝ Բեռլինի ժամանակակից գեղեցիկ արվեստների պատկերասրահում (CFA) կամ վիեննական Ալբերտինում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո