Հաննովերի օպերային թատրոնից հեռացրել են պարուսույցին՝ պարային քննադատի դեմքին շան կղանք քսելու համար
Գերմանական օպերային թատրոնը, որի բալետի տնօրենը շան կղանք է քսել պարային քննադատի դեմքին, անմիջապես հեռացրել է նրան աշխատանքից, գրում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը հետաքննում է այդ միջադեպը:
«Մարկո Գյոկեի անպատասխանատու գործողությունները հունից հանել են հանդիսատեսին, գրգռել հանրությանը, խախտել թատրոնի բոլոր սկզբունքները եւ մեծ վնաս հասցրել Հաննովերի պետական օպերայի հեղինակությանը»,- ասվում է թատրոնի հայտարարության մեջ։
Գյոկեն, որը օպերային թատրոնի գլխավոր պարուսույցն է եղել, խոստովանել է ղեկավարությանը իր արարքը, ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ երկու կողմերը փոխադարձաբար պայմանավորվել են լուծել տնօրենի պայմանագիրը։
Հաննովերի պետական օպերան արդեն հեռացրել է Գյոկեին աշխատանքից այն բանից հետո, երբ նա հարձակվել է FAZ թերթի պարային քննադատ Վիբկե Հյուստերի վրա, որը շաբաթ օրը ներկա է եղել «Glaube - Liebe – Hoffnung» («Հավատ - սեր – հույս») բալետի պրեմիերային:
Գերմանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ընդմիջման ժամանակ Գյոկեն բախվել է Հյուսթերի հետ թատրոնի լեփ-լեցուն նախասրահում, որից հետո նրա դեմքը լղոզել է կղանքով պարկի պարունակությամբ։
Հաննովերի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Գյոկեն քրեական հետաքննության է ենթարկվում՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ բանավոր վիրավորանքի կասկածանքով:
Հաննովերի պետական օպերան նաեւ հայտարարել է, որ նրա բալետների կրկնությունները․, միեւնույն է, կներառվեն իր ծրագրում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո