Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ) Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր Ջեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ են Փոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ) Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի Վենս ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն «Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել Թուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքին Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբ

Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերՋեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ ենՓոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ)Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի ՎենսՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետՆիկոլ Փաշինյանը և Ջեյմս Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն«Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներինԵրևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ հայկական գորգը ապշեցրել է բրիտանական The Guardian-ի լրագրողինԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներովԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավելԶելենսկի. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ ենԹուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքինԵվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբԱվտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբYouTube-ի մոնետիզացիան կաշխատի նաեւ ՀայաստանումՀարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքներըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղՄեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասինՄեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցըԽաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը«Արարատ-Արմենիան» պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվովԱյս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը«Վաշինգտոն Փոստ»-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվելԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրինԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ՃապոնիայումՄյունխենի համաժողովում Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակության մեջ կլինեն 50 կոնգրեսական եւ 2 նահանգապետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Փաշինյանի հետ սկսվելու է 17։30-ինԵղիշե Մելիքյանը հետևում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին Apple Daily-ի հիմնադիր Ջիմի Լային դատապարտել է 20 տարվա ազատազրկմանՌեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց ՎալենսիայինՀայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերումՏան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվելԲարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացելԻրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ ՄոհամմադիինԱլիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցչական պատվիրակությանըՀրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերըԱռայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսել
Մամուլ

Իշխանության հետ կան տարակարծություններ, բայց տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները որակելը

 

«Հրապարակ»-ը զրուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ․

- Վեհափա՛ռ Տեր, անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ անհատ հոգեւորականներին, որոնք անկաշկանդ կերպով հանդես են գալիս օրվա իշխանությունների հանդեպ քննադատությամբ, արգելվում է այլեւս խոսել, հարցազրույցներ տալ։ Արդյոք Ձեր կողմից կա՞ նման հրահանգ, Դուք թույլատրո՞ւմ եք, որ հոգեւորականներն ազատ կարծիք հայտնեն մեր պետությանն ու ժողովրդին առնչվող թեմաներով։

- Յուրաքանչյուր հոգեւորական ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգեւոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Այս առումով եկեղեցականների առջեւ որեւէ արգելք չկա։

- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Դուք եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջին անգամ ե՞րբ եք նրա հետ ուղիղ շփում ունեցել։

- Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի եւ իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում, ինչպես, օրինակ, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը։

- Եկեղեցին ու երկրի քաղաքական իշխանությունները միմյանց հետ հաշտ չեն, դա ակնհայտ է դառնում, երբ միմյանցից առանձին են Եռաբլուր այցելում ՀՀ վարչապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ձեր կողմից ջանքեր եղե՞լ են՝ հարաբերությունները կարգավորելու, եթե այո, ապա ի՞նչ պատասխան եք ստացել Փաշինյանի կողմից, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչն է այդ հակասությունների պատճառը։

- Ինչպես ասացինք, իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, եւ նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի եւ հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ։

- Մայր Աթոռում Ձեր կողմից նախաձեռնված քննարկումներն Արցախի եւ ՀՀ նախագահների մասնակցությամբ ի՞նչ ճակատագիր ունեցան, արդյոք կարո՞ղ ենք հիմա ասել, որ այդ ձեւաչափն այլեւս գոյություն չունի։ Եթե այն այլեւս գոյություն չունի, ապա ո՞ւմ մեղքով այն տապալվեց։

- Երկրում ստեղծված իրավիճակով թելադրված՝ օգտակար նկատեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կազմակերպելու ՀՀ եւ ԱՀ վաստակյալ նախագահների հետ՝ քննարկելու առկա իրադրության հաղթահարման հնարավորությունները։ Նախագահները սիրով արձագանքեցին մեր հրավերին։ Ունեցանք առանձնազրույցներ նախագահների հետ, կազմակերպվեց նաեւ ընդհանուր հանդիպումը։ Արձանագրված մոտեցումների տարբերությունների եւ քաղաքական կյանքի հետագա ընթացքների պատճառով նոր հանդիպում հնարավոր չեղավ նախաձեռնել։ Այսուհանդերձ, մենք շարունակում ենք շփումները նախագահների հետ եւ ամենայն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն ազգային միասնականության, որով միայն հնարավոր պիտի լինի հաղթահարել առկա ծանր մարտահրավերները։

- Եթե օրվա իշխանությունները որոշեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել եւ Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, ի՞նչ գործողությունների կդիմի Եկեղեցին` որպես հայ ազգի պահպանության կարեւոր ինստիտուտներից մեկը։

- Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման եւ Արցախի մեր ժողովրդի կարգավիճակի առնչությամբ Հայոց եկեղեցին իր մոտեցումները հստակ հնչեցրել է տարբեր առիթներով։ Մեր ժողովրդի միասնական ամուր կամքով ու միջազգային հանրության աջակցությամբ պետք է հասնենք ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքի իրագործմանը՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: