Սահմանադրության փաթեթը հետողորմյա է արվել
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Արցախի նախագահի եւ պետնախարարի մոսկովյան այցերից հետո գործընթացները հուշում են, որ ներքաղաքական-ներիշխանական հարթակում ստատուս-քվոն պահպանվելու է․ ՌԴ-ն չի ցանկանում ո՛չ նախագահ Արայիկ Հարությունյանի, ո՛չ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, ուստի Արցախում ուշագրավ զարգացումներ են սկսվել։
Երեկ հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքի համար։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականից հետո մեխանիկորեն լուծարվում է թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը։ Վերոնշյալ փոփոխությունից հետո ֆորսմաժորային կամ ռազմական դրության ժամանակ, նախագահի հրաժարականի (մահվան) դեպքում, խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել։
Ուշագրավ է, որ այս դրույթը տեղ էր գտել սահմանադրական փոփոխությունների փաթեթում, որը մշակվել էր անցած ամիսներին, սակայն տարեվերջին Արայիկ Հարությունյանը փաթեթը հետ կանչեց խորհրդարանից։
Տեղեկություններ կային, որ փոշմանել է ու չի ուզում Սահմանադրությունը փոխել։ Երեկ փաթեթը հետողորմյա է արվել, որոշ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունների պարտադրանքով։ Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է Արցախում ստատուս-քվոյի պահպանմամբ եւ սահմանադրական փոփոխությունների միջոցով ուզում է նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել։
Երեկ Արցախում անգամ ապագա նախագահացուի անուն էր պտտվում, ըստ այդ խոսակցությունների՝ Փաշինյանն ուզում է գլխավոր դատախազ, սորոսական շրջանակներին հարող Գուրգեն Ներսիսյանին խորհրդարանի կողմից նախագահ կարգել։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո նախագահ Հարությունյանն այս փոփոխությունների գլխին էլ քար գցի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...