Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ են Փոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ) Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի Վենս ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն «Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել Թուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքին Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբ Ավտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբ YouTube-ի մոնետիզացիան կաշխատի նաեւ Հայաստանում

Ջեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ ենՓոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ)Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի ՎենսՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետՆիկոլ Փաշինյանը և Ջեյմս Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն«Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներինԵրևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ հայկական գորգը ապշեցրել է բրիտանական The Guardian-ի լրագրողինԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներովԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավելԶելենսկի. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ ենԹուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքինԵվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբԱվտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբYouTube-ի մոնետիզացիան կաշխատի նաեւ ՀայաստանումՀարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքներըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղՄեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասինՄեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցըԽաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը«Արարատ-Արմենիան» պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվովԱյս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը«Վաշինգտոն Փոստ»-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվելԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրինԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ՃապոնիայումՄյունխենի համաժողովում Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակության մեջ կլինեն 50 կոնգրեսական եւ 2 նահանգապետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Փաշինյանի հետ սկսվելու է 17։30-ինԵղիշե Մելիքյանը հետևում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին Apple Daily-ի հիմնադիր Ջիմի Լային դատապարտել է 20 տարվա ազատազրկմանՌեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց ՎալենսիայինՀայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերումՏան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվելԲարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացելԻրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ ՄոհամմադիինԱլիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցչական պատվիրակությանըՀրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերըԱռայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսելԴիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան«Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք)
Հայաստան

«Տնտեսած վառելափայտն արդեն օգտագործված է, գազիֆիկացումը մեծ խնդիր է, այն ունի ռազմավարական նշանակություն». Խնածախի գյուղապետ

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղը մասամբ է գազիֆիկացված, 12 բնակիչների տունն է գազիֆիկացված, մնացածը զրկված են դրանից։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Արման Գաբրիելյանը, այս խնդրի մասին բարձրաձայնել էր իր ֆեյսբուքյան էջում. «Գազ կա գյուղում, բայց տները գազաֆիկացնելու համար որոշ ընտանիքներից Գազպրոմը 500.000֏ է պահանջում։ Արդյո՞ք պետությունը չի կարողանում լուծել այս խնդիրը:

Կլինի՞ Երևանի ծախսերի ընդամենը 3%-ը հատկացնենք այս գյուղին ու տաք ձմեռ ապահովենք սահմանապահ մարդկանց»։

168.am-ի հետ զրույցում Խնածախի գյուղապետ Սեյրան Միրզոյանն էլ հաստատեց, որ գյուղում գազիֆիկացման խնդիր կա, նշելով, որ 12 ընտանիք է օգտվում գազից, մյուս բնակիչները գազ չունեն՝ տները տաքացնում են փայտի վառարաններով։

«Գազի խողովակները տներից հեռու են, մինչև խողովակները մարդիկ բերեն հասցնեն իրենց տներ, 250-300 հազար դրամ է անհրաժեշտ։ Այս պահի դրությամբ տնտեսված ինչքան վառելափայտ կա, գյուղում օգտագործված է, նույնիսկ բնակիչներ են եղել, եկել գումար են խնդրել, որպեսզի կարողանանք այդ ընտանիքներին օգնենք։

Ըստ գյուղապետի, դեռևս չեն հաշվարկել, թե որքան գումար է անհրաժեշտ ամբողջ գյուղը գազիֆիկացնելու համար, մասնագետի հետ միասին պետք է անեն հաշվարկները։

«Մեր բնակիչները մինչ օրս վառելափայտը բերում էին Արցախից, այնտեղից մատչելի գներով բերվում էր, մարդիկ կարողանում էին այդ խնդիրը լուծել: Բայց Արցախը շրջափակելուց հետո փայտ չի մտել գյուղ։ Մարդիկ հնարավորություն էլ չունեն փայտ գնելու, մեկ մետր փայտը մարդկանց վրա մինչև 28 հազար դրամ նստում է»,- շեշտեց նա։

Գոյւղապետի խոսքով՝ Խնածախի գազիֆիկացումն ունի նաև ռազմավարական նշանակություն, քանի որ մարդիկ կմնան ու կապրեն գյուղում։

«Այս պահի դրությամբ, անկախ այն հանգամանքից, ով գյուղից դուրս է գալիս, առաջին խնդիրը մատնանշում են ջեռուցումն ու ջրի խնդիրը։ Մեր գյուղը, բացի գազից, ունի նաև ջրի խնդիր, որը մինչ օրս չի լուծվել։ Մարդիկ մի քանի անասուն պահելով՝ գոնե կարողանում էին իրենց ընտանիքները պահել, բայց հիմա, երբ մարդը չի կարողանում իր տունը ջեռուցել, նա կմնա՞ գյուղում, իհարկե չի մնա։ Ջրի խնդիր մեր գյուղը միշտ էլ ունեցել է, մինչ օրս այդ խնդրին լուծում չի տրվել»,- ընդգծեց Սեյրան Միրզոյանը։

Ինչ վերաբերում է թշնամու սադրանքներին, Խնածախի գյուղապետը փոխանցեց՝ օր է լինում թշնամին կրակում է, օր էլ լինում է՝ չի կրակում, փոփոխական է։

«Որ ասեմ՝ կրակոցներ չկան, սուտ կլինի, բայց ընդհանուր գյուղի վրա չեն կրակում, կրակում են հայկական դիրքերի վրա»,- եզրափակեց Սեյրան Միրզոյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։ Այդ գյուղերից մեկը Խնածախն է, որը գտնվում է ուղիղ թշնամու նշանառության տակ։