Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վլադիմիր Պուտինը Արա Աբրահամյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3–րդ աստիճանի շքանշանով Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է հետախուզական տվյալներ Ուկրաինային հшրվածելու համար․ Զելենսկի Սուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց զորամասի ճաշարանի բացման արարողությանը, ճաշել է զինծառայողների հետ (տեսանյութ) Ինձ ասում են՝ այ որդուդ ծախող, ինչո՞ւ ատելություն չես քարոզում ադրբեջանցիների դեմ․ ո՞ւր կտանի դա Ուկրաինան հայտնում է կարևորագույն էներգետիկ օբյեկտի վնասման մասին Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին ամբողջ աշխարհում դադարեցնել ռшզմական գործողությունները Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց․ Քրեական ոստիկանության հերթական բացահայտումը Անկարայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է Թրամփը կոչ է արել չեղարկել այն հեռուստաալիքների լիցենզիաները, որոնք «բացասական վերաբերմունք» ունեն իր նկատմամբ Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ Ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայկական հիվանդանոցում տեսակցել է Պետրոս ՇիրինօղլուինՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստՎլադիմիր Պուտինը Արա Աբրահամյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3–րդ աստիճանի շքանշանովՉինաստանը Ռուսաստանին տրամադրում է հետախուզական տվյալներ Ուկրաինային հшրվածելու համար․ ԶելենսկիՁեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է երկարատև խաղաղության ու կայունության․ Վրաստանի նախագահը՝ ԱլիևինԷմմա Պալյանը սխալ է լրացրել հայտարարագիրը․ կիրառվել է տույժՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց զորամասի ճաշարանի բացման արարողությանը, ճաշել է զինծառայողների հետ (տեսանյութ)Ինձ ասում են՝ այ որդուդ ծախող, ինչո՞ւ ատելություն չես քարոզում ադրբեջանցիների դեմ․ ո՞ւր կտանի դաՈւկրաինան հայտնում է կարևորագույն էներգետիկ օբյեկտի վնասման մասինՀռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին ամբողջ աշխարհում դադարեցնել ռшզմական գործողություններըԿինը, որին ծննդատանը խառնել էին մեկ այլ երեխայի հետ, գրեթե 1 միլիոն եվրո փոխհատուցում է ստացելՈւկրաինայում ընտրությունները խաղաղության ծրագրի կետերից մեկն են և պետք է անցկացվեն «հնարավորինս շուտ». ԶելենսկիՃՏՊ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում․ կան տուժածներՀայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց․ Քրեական ոստիկանության հերթական բացահայտումըՎենեսուելայի իշխանությունները սպառնալիք են Միացյալ Նահանգների համար․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ ՈւոլցԹրամփի կուսակցությունը դեմ է Վենեսուելա ներխուժմանը․ HillԱնկարայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվելՀենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել էՉինաստանում ավտոմեքենան լճակն է ընկել․ 8 մարդ է զոհվելԹրամփը կոչ է արել չեղարկել այն հեռուստաալիքների լիցենզիաները, որոնք «բացասական վերաբերմունք» ունեն իր նկատմամբՄրայա Քերին կստանա 92 000 դոլար փոխհատուցում՝ Սուրբ Ծննդյան երգի գրագողության գործովԼիոնել Մեսսիի քույրը վթարի է ենթարկվել ու հետաձգել է իր հարսանիքըՔաղաքականությունում AI-ի կիրառումը համեմատել են էլեկտրաէներգիայի հետՎտանգավոր խաղեր ընտրություններից առաջԿիմ Չեն Ընը դստեր հետ ստուգել է Հյուսիսային Կորեայի նոր հյուրանոցներըԱվարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունըԲրազիլիան չի բացառում ԱՄՆ-ի միջամտությունը նախագահական ընտրություններինՌուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությունները մտնում են զարգացման նոր փուլ. Սիրիայի արտգործնախարարԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել հինգ ակտիվիստների նկատմամբ, որոնք փորձել են գրաքննություն իրականացնել ԱՄՆ-ում․ ՌուբիոԱմուսնու կողմից նախկին կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ն ցանկանում է երկխոսություն սկսել Գրենլանդիայի ժողովրդի հետ․ հատուկ դեսպանորդ ԼենդրիԶոի Կրավիցը և Հարի Սթայլսը նշանադրության մասին լուրեր են հրահրելՔենդալ Ջենները կիսվել է իր 23 միլիոն դոլար արժողությամբ Մոնտեսիտո ռանչոյի և Սուրբ Ծննդյան նախապատրաստությունների հազվագյուտ տեսարաններովԹրամփը Ստալոնեին ծիծաղեցրել է մրցանակաբաշխության ժամանակՇվեյցարիայի սրբազան ճահճուտում հայտնաբերվել են հազվագյուտ կելտական մոտ 2300 տարեկան ​​ոսկե մետաղադրամներ«Աթլետիկոն» մտադիր է նոր պայմանագիր կնքել Դիեգո Սիմեոնեի հետՄեսսին հավակնում է «Ամերիկայի արքա» մրցանակինԹրամփն Էփշտեյնի ինքնաթիռով ավելի հաճախ է թռչել, քան հաղորդվում էր. ԱՄՆ Արդարադատության նախարարությունՎրաստանում ձերբակալվել է իր տատիկին պատանդ վերցրած տղամարդըՍիսիան. սպասումներով լեցուն քաղաքԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԹայվանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ն փորձում է հասկանալ, թե ինչ կանի Ռուսաստանը հակամարտությունը լուծելու համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ ՈւիթաքերՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԱդրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. Սուրենյան (տեսանյութ)Միջուկային փորձարկման վերաբերյալ Պուտինի հրահանգը կատարվում է․ ՌԴ փոխարտգործնախարարՀայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ըՄադուրոն հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Վենեսուելային մեծ աջակցության մասինՀայաստանը 2025 թվականին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 3 երկրի հետ. ԱԳՆ
Հայաստան

Կա Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու ևս մի փաստաթուղթ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

- Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին շատ են վշտացրել Թուրքիայում երկրաշարժի հետեւանքները, հայ փրկարարների ջոկատն արդեն Թուրքիայում է։ Իրանում երկրաշարժին նման վերաբերմունք չհաջորդեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եւ նրանց այդ ձգտմանը չի խոչընդոտում անգամ այն, որ Թուրքիան, ըստ էության, բացահայտ թշնամական քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Միանգամայն ճիշտ են համեմատությունները կամ հիշատակումներն այն փաստի, որ Արցախում այս պահին 120 հազար հայ բլոկադայի է ենթարկված, եւ, այո, դրա հիմնական պատճառը Թուրքիայի քաղաքականությունն է, Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, նաեւ՝ Թուրքիայի ուղղորդումը, որ նման ճանապարհներով կարելի է փորձել ինչ-որ խնդիրներ լուծել տարածաշրջանում։ Կարծում եմ, որ առնվազն կույր պետք է լինի Հայաստանի ցանկացած իշխանություն, որպեսզի չհասկանա Թուրքիայի ուղիղ մասնակցությունն արցախահայության բլոկադային։ Իհարկե՝ այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում, դա մեծ մարդկային ողբերգություն է, բայց ոչ պակաս մեծ ողբերգության առջեւ է կանգնած նաեւ Արցախի հայությունը։ Եվ երբ դու փորձում ես ամեն գնով հաշտվել քո թշնամու հետ, ընդ որում՝ ամեն գին ասելով, այս դեպքում նկատի ունեմ քո իսկ հայրենակիցների ճակատագիրն ըստ էության վտանգի ենթարկելը, սա առնվազն անընդունելի է։ Բայց, իհարկե, իմ խորին համոզմամբ, դա նույնպես այս իշխանության դավաճանական քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկն է։ Թուրքիան կարող է իր ողբերգությամբ տապակվել, ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանն այստեղ որեւէ բան չունի անելու, զուտ մարդկային կարեկցանքը, իհարկե, մի բան է, բայց քաղաքականությունը, որ իրականացնում է այսօր Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հանդեպ, իմ կարծիքով, անընդունելի է, դատապարտելի է, նույնիսկ՝ հանցավոր։

- Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը ներքաղաքական ճնշման հերթական դրսեւորո՞ւմ է, թե՞ հանրության ուշադրությունը շեղելու քայլ։

- Քաղաքական հետապնդումներ Հայաստանում եղել են, կան, եւ կարծում եմ, որ մոտ ապագայում կարող են ավելի մեծ ծավալներ ձեռք բերել։ Մենք հիմա խոսում ենք 2 պատգամավորի՝ Օհանյանի եւ Չարչյանի մասին, բայց բոլորս էլ տեղյակ ենք, որ շատ ավելի մեծ քանակությամբ մարդկանց է հետապնդում այս իշխանությունը, տարբեր քրեական գործերով, վախեցնելով, շանտաժի ենթարկելով նրանց մտերիմներին ու հարազատներին: Քաղաքական շանտաժի մասին է խոսքս։ Դա այս իշխանության հիմնական գործառույթն է՝ հետապնդել ընդդիմադիրներին, փորձել չեզոքացնել նրանց ազդեցությունը՝ իրենց թշնամական քաղաքականությանը խոչընդոտելու գործում։ Աղմուկ է բարձրացվում պարզ պատճառով, որովհետեւ այսօր Հայաստանը եւ Արցախը ողբալի վիճակում են հայտնվել, եւ այս քաղաքական հետապնդումներով իշխանությունները փորձում են․ ա) ստեղծված իրավիճակի մեղքը բարդել իրենց ընդդիմախոսների վրա եւ բ) հանրության ուշադրությունը շեղելու խնդիր են լուծում: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի հանրությունը զբաղվի կեղծ օրակարգերով եւ չկենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք մահացու վտանգ են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։

- Սերժ Սարգսյանն օրերս հանդիպել է իր համակիրների, փորձագետների հետ, սա ակտիվանալու փո՞րձ է, հատկապես՝ Քոչարյանի լռության ֆոնին։

- Ես չեմ կարծում, որ նա քաղաքական հայտ է ներկայացնում, եւ վստահ եմ, որ որեւէ ակտիվություն անձամբ ինքը չի նախաձեռնելու։ Այլ հարց է, որ Հանրապետական կուսակցությունը մշտապես եղել եւ, վստահ եմ, շարունակելու է մնալ ընդդիմադիր դաշտի պայքարի ավանգարդում, եւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ միասին միակ ուժերն են, որոնք ունեն ինստիտուցիոնալ լուրջ կառույցներ, եւ առանց որոնց մասնակցության ընդդիմությունը չի կարող որեւէ հաջողություն արձանագրել։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա սա առաջին հանդիպումը չէ, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ բազում հարցեր կան կուտակված երկրի ներսում` թե իր գործունեության, ստեղծված իրավիճակի մասին, եւ կան շատ հարցեր, որոնց պատասխանները սպասում են հենց իրենից։ Այդ իսկ պատճառով նա տարբեր առիթներով եւ տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ նաեւ հանրային խոսքի միջոցով, փորձում է տալ այդ հարցերի պատասխանները, օգնելով ընդդիմությանը՝ ավելի ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում, ավելի լավ հասկանալ տարբեր երեւույթների պատճառները եւ ավելի ճիշտ որոշումներ կայացնել։

- Արցախի բլոկադան ի՞ ն չ վտանգներ է պարունակում Հայաստանի համար, Բերձորի միջանցքի փակված մնալն ինչի՞ կարող է հանգեցնել։

- Արցախը եղել եւ շարունակում է մնալ հայկական անվտանգային համակարգի կարեւորագույն օղակներից մեկը։ Իսկ այսօր այն ուժն է, այն գործոնը, որը թույլ է տալիս Հայաստանին՝ զգալիորեն նվազեցնել անվտանգային ռեսուրսների ծախսումը հետագայում։ Այսինքն, եթե Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որը խնդիր դնի իր առջեւ՝ վերականգնելու բանակը, մեր ազդեցությունները, կարողությունները, այդ քաղաքականության պարագայում Արցախը դառնալու է շատ ուժեղ հենակետ Հայաստանի համար եւ լինելու է նորից մեր անվտանգության համակարգի կարեւորագույն օղակներից մեկը։ Այլ հարց է, որ այս իշխանությունները նման խնդիր իրենց առջեւ չեն դնում եւ, մեծ հաշվով, նույնիսկ հայկական պետականությունը պահելու խնդիր չեն դնում։ Ամեն տեղ զիջելով, ամեն տեղ փորձելով թշնամու հետ ինչ-որ բան պայմանավորվել՝ նրանք կործանում են մեր պետականությունը, մեր անվտանգային համակարգը, ընդ որում՝ ներսով եւ դրսով՝ դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելով եւ այլն։ Դրա համար ասել, որ այս իշխանությունները գիտակցում են Արցախի կարեւորությունը, այդպես չէ, նրանք գնում են Արցախը հանձնելու ճանապարհով եւ դա անելիս չեն խորշում որեւէ ցինիկ արտահայտություն անելուց։ Եվ սա իսկապես ողբերգություն է Հայաստանի համար, որովհետեւ հիմքում ոչ միայն Արցախը հանձնելու ծրագիրն է արդեն, այլ նաեւ Հայաստանի կորստի։

- Կարո՞ղ ենք ասել, որ մենք անդառնալի պրոցեսի մեջ ենք, որից ետդարձի ճանապարհ, վերականգնվելու հնարավորություն չենք ունենալու։

- Ես վստահ եմ, որ ոչ, Հայաստանն անդառնալի պրոցեսի մեջ չէ։ Հայաստանն իրականում ունեցել է շատ հզոր պետականություն` պինդ հիմքերի վրա դրված, եւ այն ռեսուրսները, որոնք ստեղծվել են նախկին տարիների ընթացքում՝ պետությունը պահելու համար, չեն սպառվել, պահպանում են Հայաստանի անկախությունը թեկուզեւ այս վիճակում։ Ես կարծում եմ, որ այդ ռեսուրսները կարող են բավականացնել այնքան ժամանակ, մինչ Հայաստանում կձեւավորվեն նոր հանրային պահանջ, նոր ներքաղաքական պրոցես, որը թույլ կտա մեզ վերականգնել ազգային իշխանությունը եւ կասեցնել Հայաստանի թրքացման եւ կործանման պրոցեսները։ Այս իմաստով ես շարունակում եմ լավատես մնալ։

- Հայ-ռուսական հարաբերությունները լարված են: Մենք միջուկային գերտերության հետ դաշնակցայինից թշնամական հարաբերությունների անցման պրոցեսի՞ն ենք ականատես լինում։

- Ես չեմ կարծում, որ Հայաստանը եւ Ռուսաստանը կթշնամանան, անգամ եթե երկու երկրներում լինեն այնպիսի իշխանություններ, որոնք լիարժեք չգիտակցեն կամ չկարեւորեն դաշնակցային բարեկամական հարաբերությունները: Աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ այս երկու պետությունները դատապարտված են լինելու գործընկեր՝ առնվազն, բայց առավել օպտիմալ տարբերակը, իհարկե, դաշնակցային հարաբերություններն են։ Հիմա Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, կարելի է ասել, ոչ ադեկվատ, ոչ ռացիոնալ ընկալումների մեջ են, եւ միմյանց դեմ դուրս գալով, ըստ էության, երկուստեք ոտնակոխ են արվում ազգային շահերը։ Իհարկե, Հայաստանից շատ ավելի զգալի ծավալներով է արվում, քան Ռուսաստանից, որովհետեւ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կա գիտակցում, որ ինչոր պահի իրենք կարող են վերականգնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում եւ ունենալ այնպիսի իրավիճակ, ինչպիսին ցանկանում են, թեկուզ՝ ուժային ճանապարհով: Այս սցենարը Ռուսաստանում մշտապես քննարկվում է։ Այստեղ վտանգները Հայաստանի համար, միանշանակ, չափազանց մեծ են: Ցավոք սրտի, այդ վտանգները, ռիսկերը չեն կառավարվում իշխանությունների կողմից։ Ճիշտ հակառակը՝ պրովոկացիոն գործողությամբ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են՝ Ռուսաստանին, այսպես ասած, հունից հանելու համար, բայց ես կարծում եմ, որ անգամ հաշվի առնելով Լավրովի հայտնի հայտարարությունները, սա պրոցես է, որն ուղղված է հենց Հայաստանի իշխանությունների դեմ, ոչ թե Հայաստանի: Ռուսաստանի կողմից, այսպես ասած, պատժիչ գործողություններ են իրականացվում, չնայած դրանից, իհարկե, տուժում է նաեւ Հայաստանը։

- Խաղաղության պայմանագիրն ինչպիսի՞ Հայաստան կստեղծի։

- Խաղաղության պայմանագիր, որպես այդպիսին, գոյություն չունի՝ կա Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու եւս մեկ փաստաթուղթ, որը մեր ժողովրդին խաբելու համար ներկայացվում է որպես խաղաղության պայմանագիր: Հայաստանի իշխանությունների թրքամետությունը, թրքասիրությունը, նույնիսկ թրքամոլությունն արդեն իսկ ակնհայտ եւ ապացույցներ չպահանջող փաստ է։ Դրա համար իրենք ամեն ինչ անելու են այնպես, ինչպես ցանկանում է Թուրքիան, ինչպես ցանկանում է Ադրբեջանը՝ այդ ամենը փաթեթավորելով սիրուն խոսքերով, ինչպիսիք են, օրինակ, «խաղաղության դարաշրջան», «խաղաղության պայմանագիր» եւ այլն։ Կա կապիտուլյացիոն հերթական թուղթը, որը ցանկանում են պարտադրել մեր ժողովրդին։

- Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ մեղադրում են ժողովրդին, որ չի պայքարում։ Արդարացվա՞ծ են այդ մեղադրանքները, թե՞ ընդդիմությունը բավարար չի աշխատում ժողովրդի հետ։

- Երբ ասում են` ժողովուրդը պետք է անի կամ ժողովուրդը չի անում, դրանք, ըստ էության, անբովանդակ հայտարարություններ են։ Ժողովուրդն ո՞վ է եւ ի՞նչ է, կամ՝ ո՞ւմ ենք մենք ժողովուրդ ասում։ Համակարգող է անհրաժեշտ։ Համակարգողը նույնիսկ քաղաքական ընդդիմությունը չէ, որքան ազգային էլիտաները պետք է լինեն՝ գիտական հանրությունը, հոգեւորականությունը, զինվորականությունը եւ այլն։ Այսինքն՝ էլիտաներն են, որ չեն կարողանում համակարգել եւ նորմալ պայքարի կամ քաղաքական օրակարգեր առաջարկել հանրությանը։ Խնդիրներն այստեղ են: Մնացածը` որ ժողովուրդը չի կանգնում, ժողովուրդն այսպես չէ, ժողովուրդն այնպես չէ՝ արդեն էլիտաներին արդարացնելու փորձ է ընդամենը եւ ոչ ավելին»։