Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ) Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր Ջեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ են Փոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ) Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի Վենս ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն «Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել Թուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքին Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբ

Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերՋեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ ենՓոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ)Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի ՎենսՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետՆիկոլ Փաշինյանը և Ջեյմս Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն«Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներինԵրևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ հայկական գորգը ապշեցրել է բրիտանական The Guardian-ի լրագրողինԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներովԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավելԶելենսկի. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ ենԹուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքինԵվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբԱվտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբYouTube-ի մոնետիզացիան կաշխատի նաեւ ՀայաստանումՀարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքներըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղՄեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասինՄեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցըԽաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը«Արարատ-Արմենիան» պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվովԱյս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը«Վաշինգտոն Փոստ»-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվելԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրինԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ՃապոնիայումՄյունխենի համաժողովում Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակության մեջ կլինեն 50 կոնգրեսական եւ 2 նահանգապետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Փաշինյանի հետ սկսվելու է 17։30-ինԵղիշե Մելիքյանը հետևում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին Apple Daily-ի հիմնադիր Ջիմի Լային դատապարտել է 20 տարվա ազատազրկմանՌեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց ՎալենսիայինՀայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերումՏան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվելԲարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացելԻրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ ՄոհամմադիինԱլիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցչական պատվիրակությանըՀրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերըԱռայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսել
Մամուլ

Այս ամենը տանելու է նոր պատերազմի

«Հրապարակ» թերթը գրում է.

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Հայաստանի իշխանությունը որոշեց ՀԱՊԿ դիտորդների փոխարեն Հայաստանում տեղակայել Եվրամիության դիտորդներին։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ նախօրեին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր՝ սենսացիոն պատասխան տվեց ամիսներ ձգվող հարցադրումներին՝ խոստովանելով, որ ԵՄ դիտորդներին Հայաստան է հրավիրում ոչ թե սահմանային կայունություն հաստատելու նպատակով, այլ մեր եւ Ռուսաստանի գլխին` իբրեւ ագրեսորի, վերակացու, որ հսկեն Ադրբեջանի նկատմամբ հնարավոր ագրեսիան։

Փաշինյանը նախ վստահեցրեց, թե այս որոշման մեջ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա։ Գլխավոր պատճառն այն է, որ, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, Եվրամիությունը հստակ արձանագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը. «Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից խնդրել ենք ամենակարեւոր սկզբունքային մի բան՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք էս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։ Մյուս կողմից, Եվրամիության առաքելության գործուղումն ինչի՞ ա հնարավոր դարձել։ Որովհետեւ Պրագայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ եւ համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն՝ իրենք ասել են, որ, մեր պատկերացմամբ, Հայաստանի Հանրապետության քարտեզը սա է։ Կամ՝ մենք ենք ասել, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն եւ հաստատել են։ Իրանք գալիս են էդ տարածքը մոնիտորինգ անելու»։

Քանի դեռ ՀԱՊԿ-ն, Փաշինյանի խոսքով, Եվրամիության օրինակով չի արձանագրել, թե որն է իր համար Հայաստանի տարածքը, այդ կառույցի դիտորդական առաքելությունն առնվազն տարօրինակ կլինի. «Որովհետեւ իրենց համար պարզ չի, թե իրանք ինչ են դիտում։ Որովհետեւ հարցն առաջացել է էն իրավիճակից, երբ որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքներ։ Եթե որեւէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու՝ օկուպացվա՞ծ ա Հայաստանի Հանրապետության տարածքը, թե՞ օկուպացված չի»։

Ապա ուշադրություն հրավիրեց ԵՄ դիտորդների՝ Հայաստանում տեղակայվելու հարցի վերաբերյալ «մեկ այլ նրբության» վրա։ Ասաց՝ Ադրբեջանը մշտապես արեւմտյան հարթակներում Հայաստանի դեմ իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր այն հանգամանքով, թե Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում, քանի որ պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ։

Բաքուն, ըստ Փաշինյանի, արդարանում էր, թե ագրեսիվ գործողություններով փորձում է իրեն ապահովագրել. «Արեւմտյան մեր գործընկերներն արդեն սկսել են մեզ խեթ նայել, թե դուք, փաստորեն, հիմա իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետեւ էնտեղ մեծ կուտակումներ կան զորքերի՝ ռուսական եւ հայկական, որ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավեն, որպեսզի հավասարակշռեն։ Մենք ասինք՝ շատ լավ, էկեք՝ տեղում դիտարկեք, տեսեք՝ էդ ամեն ինչն իրականությանը համապատասխանո՞ւմ ա, թե՞ չի համապատասխանում»։
Փաշինյանի հայտարարությունները խորհրդարանական ընդդիմության շարքերում լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: Ըստ նրանց՝ իշխանությունները նման վտանգավոր քայլերով Հայաստանը տանում են նոր աղետի։ «Այս ամենը տանելու է նոր պատերազմի»,- ասաց

«Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հակադրվելով փաշինյանական պնդումներին․ «Այդ հեքիաթները հերիք է մեզ մոլորեցնեն, ամբողջ խնդիրը հետեւյալն է, եւ դա շատ պարզ արձանագրվել է։ ՀԱՊԿ-ում այդ հարցը, որը Հայաստանը դրել է որպես նախապայման՝ եկեք, դատապարտեք Ադրբեջանի հարձակումները եւ մեր տարածքի սուվերենության հետ կապված խախտումները, նոր սկսենք մյուս պրոցեսը։ Լավրովը պարզ բացատրեց, որ դրա շուրջ կոնսենսուս չի եղել, չի ասում՝ բոլորը դեմ են եղել, ասել է՝ ոչ բոլորն են համաձայնել, իսկ եթե ոչ բոլորն են համաձայնում, ապա ՀԱՊԿ-ն չի կարող այդ օրինակի հաստատումը կատարել»։ Ըստ պատգամավորի՝ եղել է կոնսենսուս այն հարցի վերաբերյալ, որ ՀԱՊԿ առաքելությունը գա Հայաստան, սակայն ՀՀ իշխանությունը դրան չի համաձայնել՝ նշելով, որ եթե իր պահանջը չեն կատարել, իրենք էլ սրան համաձայնություն չեն տա։ Հետեւաբար, հարց է առաջանում՝ սա ի՞նչ մոտեցում է, եւ հենց այս հարցին պետք է պատասխանեն Հայաստանի այսօրվա դիվանագետները․ «Ժողովրդին մոլորեցնելը բավական է, մենք այսօր իսկապես մեր անվտանգության խնդիրներն ինքներս ենք առաջացնում, սա է իրականությունը։ Հիմա մենք, որ սա ասում ենք, ասում են՝ ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, իրականությունը չասենք, դրա մասին չխոսենք, որ հանկարծ ուրիշի ջրաղացին ջուր չգնա, հա՞, այս ամենը կործանարար է, նոր պատերազմի շեմ է մեզ համար»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվում է զուտ ՀՀ-ՌԴ հնարավոր «ագրեսիան» կանխելու համար, ինչպես Փաշինյանն է պնդում, ապա սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է արտաքին աշխարհին համոզել, որ ՀՀ-ի դեմ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել, եւ որ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթումը, նոր բնագծեր, բարձունքներ վերցնելը դրանով է հիմնավորել, ու, փաստորեն, ստացվել է:

«Ի՞նչ մակարդակի անտերություն ու փլուզում պետք է լինի երկրի կառավարման համակարգում, որ Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ պատերազմ ձեռնարկեն, այնուհետեւ՝ 5 հարձակում Հայաստանի ու Արցախի նկատմամբ, հետո ՀՀ-ն ու Արցախն իրար կապող միակ ճանապարհը փակեն, տարածքային հսկայական զիջումներ, կորուստներ տաս, հազարավոր մարդիկ զոհվեն, իսկ դու արտաքին աշխարհին դեռ փորձում ես համոզել, որ ագրեսոր չես, պատերազմի նախաձեռնող չես, պատերազմ չես ուզում:

Ու այս համատեքստում` իբր «ագրեսորի» կամ «ռեւանշիստի» տպավորություն չթողնելու համար զորավարժություններ չես ձեռնարկում, բանակիդ մարտունակության բարձրացմանն ուղղված ինտենսիվ միջոցառումներ չես ձեռնարկում, դաշնակցիդ ռազմաբազան սպառնալիք ես հայտարարում ու հանգիստ սպասում, թե երբ թշնամիներդ հերթական արշավը կսկսեն քո երկրի նկատմամբ: Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված եւ պլանավորված պարտության նոր ծրագիր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։