Որ մարզերում է բնակչության թիվն ավելացել, որում՝ պակասել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 976 հազար 800 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 961 հազար 400 էր, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 15 հազար 400-ով է ավելացել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը ՀՀ որոշ մարզերում պակասել է, որոշներում այն մնացել է նույնը, իսկ մի քանի մարզերում, հակառակը, ավելացել է: Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 400-ով: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է 500-ով: Տավուշի մարզում բնակիչների թիվը մնացել է նույնը` 49 հազար 900, Գեղարքունիքում՝ 65 հազար 900:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզում բնակիչների քանակը նվազել է՝ 134 հազար 100-ից դառնալով 133 հազար 600: Նշենք, որ Վայոց ձորում եւս բնակիչների թվաքանակը պակասել է: Բացի այս, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Երեւանում բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 98 հազար 700, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 800. Երեւանում բնակիչների քանակն ավելացել է 5700-ով: Նախկին եւ ներկա իշխանությունների կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում, իսկ երեւանաբնակները լքում են Հայաստանը: Այս երեւույթը, փաստորեն, կարծես թե չի մտահոգել եւ չի մտահոգում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...