Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՈՒԵՖԱ-ի FDEP ծրագիրն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներին Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին Ադրբեջանցիները կոտրել են Վաղուհաս գյուղի եկեղեցու խաչքարը, պոկել սրբապատկերները Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք) Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Պարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանում Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա Կաշառք և դատարանի որոշման անտեսում․ աղմկահարույց իրավական գործեր՝ Երևանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հանդեպ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

ՈՒԵՖԱ-ի FDEP ծրագիրն առաջին անգամ անցկացվում է ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներինՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինիԺաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականինԱդրբեջանցիները կոտրել են Վաղուհաս գյուղի եկեղեցու խաչքարը, պոկել սրբապատկերներըՀայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՊարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԿաշառք և դատարանի որոշման անտեսում․ աղմկահարույց իրավական գործեր՝ Երևանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հանդեպՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ինԱրքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph«Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորինՓետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթԳվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդիՓեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքներըԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումըԲժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոցԼյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինՇրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. ՊեսկովՆոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանում
Հայաստան

«Ասաց՝ որդիդ Բաքվի բանտում է». զոհված զինծառայողի մորից 7 հազար դոլար են կորզել՝ խոստանալով վերադարձնել որդուն (տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շորթման զոհ է դարձել։ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն ասել են, թե որդին ողջ է և ադրբեջանական բանտերից մեկում է: Մայրը հավատացել է և 7 հազար դոլար վճարել՝ որդուն վերադարձնելու համար։ Որդին չի վերադարձել, իսկ մեկ տարի անց ռուս խաղաղապահների դուրս բերած դիերի եւ մասունքների մեջ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է նաեւ նրա որդու ինքնությունը։ Տիկին Նաիրային հանձնել են որդուց մնացած ազդրի ոսկորը։

Դրանից հետո Նաիրա Մելքոնյանը դիմել է ԱԱԾ–ին։ Գործն այժմ դատարանում է։ Տիկին Նաիրայի խոսքով՝ այս գործի հետևում կանգնած է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որի հետ ինքը ծանոթ է եղել դեռևս տարիներ առաջ: Մոր խոսքով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով Հրահատ Մխեյանը, որն այժմ գործով ամբաստանյալ է, կարողացել է խաբեությամբ գումարներ վերցնել իրենից:

«Շիրխանյանը հեռախոսային խոսակցության ընթացքում տեղեկանալով որդուս՝ անհետ կորած լինելու փաստին, այցելեց իմ աշխատավայր և առաջարկեց օգնություն: Նա ասաց, որ ես չպետք է համակերպվեմ այն մտքի հետ, որ երեխաս զոհվել է, շատ հնարավոր է, որ նա լինի ադրբեջանական բանտերից որևէ մեկում՝ գերու կարգավիճակում, ասաց, որ ունի շատ լավ տղաներ, որոնք հետ երկար ճանապարհ է անցել, և նրանց միջոցով կփորձի պարզել իմ երեխայի ճակատագիրը»,- պատմեց Նաիրա Մելիքյանը:

Զոհվածի մոր ու նախկին փոխնախարարի շփումը եղել է whatsupp հավելվածով: Շիրխանյանը, մոր խոսքով, հերթական հանդիպմանն իր հետ էր բերել նաև Հրահատ Մխեյանին, նրան ներկայացրել է որպես հետախույզ և Պաշտպանության նախարարի հատուկ գործերով օգնական:

«Առաջարկեց, որ ինքը կփորձի պարզել երեխայիս ճակատագիրը, և նորից այցերը շարունակվեցին: Ընթացքում խոսակցություններ եղան, որ նա պետք է մեկնի որոշ տեղեր՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնություն, Սիրիա, որ պարզի երեխայիս ճակատագիրը: Այդ ճամփորդությունների համար նրան ծախսեր էին անհրաժեշտ, և ես երկու մասով գումարներ տվեցի, ընդհանուր 7 հազար ԱՄՆ դոլար»,- ասաց Նաիրա Մելիքյանը:

Որդու՝ 19-ամյա Հայկի մասունքը մորն են հանձնել 2021-ի նոյեմբերին: Հրահատ Մխեյանը, մոր խոսքով, այդ շրջանում իր տված գումարով մեկնել է հանգստանալու, հետո վերադարձել ու ասել, թե իրեն խաբել են, և, որ որդին այդ բանտում չէ.

«Նա միանշանակ հետախույզ չէ, նա հերթական քաջ նազար է, եթե չլիներ Շիրխանյանի գործոնը, ես երբևէ չէի վստահի այդ անձին»:

Տիկին Նաիրայի աշխատավայր հերթական այցի ժամանակ Հրահատ Մխեյանին ԱԱԾ-ն բերման է ենթարկել: Նա կալանավորված է 2021 թվականի նոյեմբերից:

Դատական նիստը տեսաձայնագրելու մեր միջնորդությունը դատարանը մերժեց, քանի որ պաշտպանական կողմը դեմ էր, որ ամբաստանյալ Հրահատ Մխեյանի մասին հրապարակում լինի։ Ի դեպ, 2 տարի առաջ Հրահատ Մխեյանն ասուլիս էր հրավիրել որպես 44–օրյա պատերազմի կամավոր մասնակից և պատմել ռազմական գործողություններին իր մասնակցությունից։

Վահան Շիրխանյանը գործում որեւէ կարգավիճակ չունի։ Հայկի մայրը պահանջում է նրան նույնպես պատասխանատվության ենթարկել։ Տիկին Նաիրայի խոսքով՝ նա առերեսման չի ներկայանում, իսկ իրավապահները անգործություն են ցուցաբերում:

Մենք կապ հաստատեցինք նաև Վահան Շիրխանյանի հետ: Նա կտրականապես հերքեց, որ այդ դեպքին առնչություն ունի.

«Ես ընդհանրապես կապ չունեմ դրա հետ, դա հիմարություն է: Զոհվածի ծնողին որոշել են օգնել, ծնողը ըդնունել է որպես շորթում իրենից և բողոքել է»: