Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ապրիլին կմեկնի Պեկին. Politico ԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. Politico Firebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին Հանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներ Շատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին «Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում Կրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Թրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ Սիմոնյան

Թրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է Քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը մերժվեց Որ հասցեներում ջուր չի լինիՃապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրինՄեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա. Կլաուդիա ՇեյնբաումՀայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և ՀունգարիաԹրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսըՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. ԼավրովԱզգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է ԾիծեռնակաբերդՄակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից մատակարարվող հեղուկացված բնական գազիցԵրևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելՑիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքովԻշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքերՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինԱտոմակայան. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերովՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. Լավրով
Հայաստան

Շիրակի մարզի փաստաբաններն ահազանգում են

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի 10 դատավորներ տեղափոխվել են Երևան։ Հաճախակի դարձած տեղափոխությունների պատճառով դատավորների վարույթներում գտնվող քրեական ու քաղաքացիական գործերը անհարկի ձգձգվում են, վերջնական վճիռներ չեն կայացվում։

Շիրակի մարզի փաստաբանների մոտ սա դժգոհություն է առաջացրել:

«Պարալիզացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատանքը: Այս որոշումն անհասկանալի ու անլուրջ է, միայն վերջին երկու ամիսների ընթացքում Երևան են տեղափոխվել քրեական և քաղաքացիական գործերով ընդհանուր 10 դատավոր»,- Գյումրու «Դիալոգ» մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեցին փաստաբանները:

Փաստաբանների պնդմամբ՝ դատավորների փոփոխությունը գերծանրաբեռնված վիճակ է ստեղծում նաև իրենց մոտ։ Կան դատական գործեր, որոնք այս ընթացքում 3-4 դատավոր են փոխել:

«Այսինքն՝ 18-19 դատավորի հաստիքով դատարանից կեսից ավելին տեղափոխվել է։ Եթե մենք նայում ենք, թե ինչ միլիոնավոր դրամներ են ծախսվել այդ դատավորների վարույթներում գտնվող քրեական կամ քաղաքացիական գործերը քննելու, կամ դատավորներին վարձատրելու համար, փաստ է դառնում, որ այդ գումարների առնվազն կեսը, եթե ոչ ավելին, վատնված է եւ փոշիացված․․․Անիմաստ ծախսված գումարներ են։ Գործեր ունենք, որ հինգ տարի մուտք է գործել դատարան և չի սկսվել այդ գործի քննությունը: Կան գործեր, որ հասել են վերջին և նորից զրոյից սկսում են: Դատարանի նկատմամբ քաղաքացին վստահությունը կորցնում է, իսկ քրեականի մասով նույնիսկ անդառնալի հետևանքների կարող է հանգել»,-նշում է փաստաբան Հայկ Հարությունյանը վստահեցնելով՝ դատավորները տեղափոխվում են Երևանում թափուր աշխատատեղերը համալրելու համար:

Գայանե Գևորգյանի խոսքով՝ յուրաքանչյուր դատավորի փոփոխություն նշանակում է գործընթացը նորից սկսել, այս դեպքում քաղաքացուն պատասխան պետք է տա փաստաբանը:

«Չենք հասկանում ԲԴԽ-ի այս որոշումը` երկու ամիսների ընթացքում 8-10 դատավոր Շիրակի մարզից տեղափոխվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնելու, ստացվում է, որ Շիրակի մարզը տրամպլի՞ն է՝ գալ, փորձառություն ձեռքբերել ու գնալ Երևան: Ուրեմն մեր մոտ ոչ արհեստավարժ դատավորնե՞ր պետք է միշտ աշխատեն»,- նշում է նա:

 Գայանե Գեւորգյանը կարծում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստեղծված այս իրավիճակը կառավարման ոչ ճիշտ հետեւանք է.

«Մասնագիտացված դատարաններ են ստեղծվում, մասնավորապես, Հակակոռուպցիոն դատարանի մասին է խոսքս, դա եւս հանդիսանում է պատճառներից մեկը, թե ինչու են դատավորները տեղափոխվում կամ ինչու են առաջանում թափուր աշխատատեղեր։ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը եւս տեղափոխվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Դատավոր կնշանակվի, թե ոչ՝ դեռ տեղյակ չեմ»:

Արամայիս Հայրապետյանն ընդգծում է՝ այս ընթացքի դեպքում փաստաբանները չեն հասցնի սպասարկել ազգաբնակչությանը՝ կուտակված գործերի ու ծանրաբեռնվածության պատճառով:

«Սա նշանակում է, որ այլևս Շիրակի մարզում մենք գործ ունենք մերժված արդարադատության հետ՝ գործը ողջամիտ ժամկետում չի քննվում, չի ավարտվում, որոշում չի կայացվում՝ այդ արդարադատությունն արդեն մերժված է ու ինքն իր նպատակին չի ծառայում, առավել ևս՝ քրեական մասով: Իմ վարույթում կա քրեական գործ, որը քննվում է 8-9 տարի»:

Դեռ 2022 թվականի նոյեմբերին ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ արդարադատության նախարարությանն ու ՀՀ նախագահին բաց նամակով էին դիմել Շիրակի մարզի փաստաբանները՝ ներկայացնելով մարզի դատավորներին Երեւան տեղափոխելու հետեւանքները։