Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ապրիլին կմեկնի Պեկին. Politico ԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. Politico Firebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին Հանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներ Շատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին «Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում Կրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Թրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ Սիմոնյան

Թրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է Քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը մերժվեց Որ հասցեներում ջուր չի լինիՃապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրինՄեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա. Կլաուդիա ՇեյնբաումՀայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և ՀունգարիաԹրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսըՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. ԼավրովԱզգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է ԾիծեռնակաբերդՄակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից մատակարարվող հեղուկացված բնական գազիցԵրևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելՑիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքովԻշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքերՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինԱտոմակայան. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերովՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. Լավրով
Հայաստան

Սուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթով

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Մովսես վարդապետնը, խոսելով մեր կյանքում առկա դժվարությունների ու փորձությունների մասին, ընդգծեց, որ Տերը մեզ պատգամում է՝ «Մի՛ վախեցեք» (Հովհ․ 6։20), քանզի վախը հաղթահարելով, ապագայի հույսով, հավատով ու ապաշխարությամբ կկարողանանք հասնել փրկության նավահանգիստ։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ պատարագիչ Հայր Սուրբը մասնավորաբար նշեց. «Հայոց անկախ պետականության մեջ պատերազմների արհավիրքներով, մեծագույն փորձություններով, կորուստների ու ձեռքբերումների բովով անցած Հայոց Բանակն այսօր տոնում է կազմավորման 31-ամյակը։ Բոլորս վստահ գիտակցում ենք, որ մեր պետականության, անկախության, անվտանգության գլխավոր երաշխիքն ու հենարանը Հայոց Բանակն է»։

Վերջում Հայր Մովսեսը աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի Տերն ուժ և իմաստություն պարգևի Հայոց Բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ ականջալուր լինելու աստվածային «մի՛ վախեցիր» կոչին, պայքարի ոգով լցվելու, վճռական եռանդով գործելու, քաջությամբ հաղթահարելու փոթորիկներն ու դժվարությունները՝ հանուն վաղվա հաղթանակների։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանության մարտերում զոհված քաջարի հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար:

Ապա «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բանակի օրվա կապակցությամբ ի դեմս ներկաների իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմին, զինվորներին և գնդերեցներին։

Նորին Սրբությունն ի մասնավորի անդրադարձ կատարեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, պատերազմի աղետալի հետևանքներին և դրանց հաղթահարման ու դիմագրավման գործում Հայոց բանակի կարևոր առաքելությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը, գնահատանքն ու սերը փոխանցեց Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին՝ մաղթելով Աստծո օգնականությունն ու պահպանությունը, քաջառողջ կյանք և արդյունաշատ առաքելություն ի շինություն Հայրենիքի և մեր ազգի բարօր կյանքի:

Զինվորականության անունից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՀՀ ԶՈւ նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար՝ հավաստիացնելով, որ ՀՀ ԶՈւ սպայական կազմը պատրաստակամ է շարունակելու իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանության և անվտանգության խնդիրների լուծման գործում: