Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ քրեական գործ է հարուցվել նաև Լոնդոնում
Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ հոկտեմբերի 11-ին բացված քրեական գործի շրջանակներում նրան 4 մեղադրանք է ներկայացվել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Վայնշտեյնի դեմ հերթական բողոքն ստացվել է հոկտեմբերի 14-ին: Բրիտանուհին, ում անունը դեռևս չի բացահայտվում, Վայնշտեյնին մեղադրել է 3 բռնաբարության մեջ: Նրա խոսքով՝ կինոպրոդյուսերը իր վրա հարձակվել է Վեսթմինստերում 2010, 2011 և 2015 թվականներին:
Հիշեցնենք, որ Miramax և The Weinstein Co. ընկերությունների նախկին ղեկավարի դեմ գործ է հարուցվել նաև Նյու Յորքում, որտեղ ոստիկանությունը որոշել է վերանայել 2004 թվականին նրա դեմ բացված գործը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...