Իշխան Գասպարյանի նոր նախագիծը` "Հայաստանը ես եմ" ամանորյա փառատոնը Մոսկվայում
Դեկտեմբերի 18֊ին Մոսկվայի «Ստրոգինո» համերգասրահում սկիզբ դրվեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի նոր նախագծին` «Հայաստանը ես եմ» ամանորյա փառատոնին։
Այս փառատոնը էապես տարբերվում է ապրիլին մշտապես իրականացվող «Բյուրեղյա Նուռ»֊ից առաջին հերթին պար ,երգ և ժող.գործիքների համադրումով։ Այսինքն մասնակիցները բազմերանգ արվեստի գույներ էին ներկայացնում, իսկ շնորհալիների պակաս չկար, ինչպես միշտ։
Հանդիսատեսին հրաշալի բեմադրություններով ներկայացան «Արաքս» (Արաքսի Կարսլյան), «Ախթամար» ( Ելենա Շամոյան), «Նռանե» ( Միլենա Սանախչյան) , «Հայրենիք» ( Արտյոմ Ռաֆայելյան) , «Նարո դենս» ( Նարեկ Կարապետյան) և «Հովիկ Ստուդիո» ( Գագիկ Հայրապետյան, Հովհաննես Խաչատրյան, Մհեր Մարգարյան, Մարիա Պետրոսյան) պարային կրթօջախների սաները։
Բեմում մեծ ոգևորություն առաջացրեցին «Գրեյս» վոկալի դպրոցի ( Լուսինե Գասպարյան) տաղանդավոր սաները։
Փոքրիկ դաշնակահար Էրիկ Ապրեսյանը հերթական անգամ հաճելիորեն զարմացրեց ներկաներին։
Մեծ էր հիացմունքը երաժշտական յուրահատուկ խմբի «Արարատ Բենդ»֊ի նկատմամբ ( Նարինե Մալխասյան)։
Դե իսկ հատուկ հյուրեր` երգարվեստի սիրված Եվա Ռիվասն ու Ժորա Շահինյանը համերգը դարձրեցին չափազանց տպավորիչ։
Հաղորդավարների դուետում կրկին սիրված Թամարա Հովհանեսյանն էր և Հայաստանից ժամանած դերասան, հումորիստ` Զիրոյանը, որոնք առանձնահատուկ աշխուժություն ապահովեցին մշտապես լեփ֊լեցուն դահլիճում։
Համերգն ավարտվեց բազում մրցանակներով և փառատոնի շատ գեղեցիկ երգով, որի հեղինակը Իշխան Գասպարյանն է։
«Հայաստանը ես եմ» փառատոնը անշուշտ սիրվեց այնքան , որ նույնպես կդառնա ամենամյա և տարեց տարի ամանորյա թարմություն կբերի բոլոր մասնակիցներին ։
Փառատոնը կպահպանի իր գլխավոր առաքելությունը, այն է` համախմբել տաղանդաշատ հայ երեխաներին , որոնք ամենուրեք պատվով կարող են բարձր կանչել. Հայաստանը ե'ս եմ !


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո