Պարի պետական անսամբլը, «Բարեկամությունը» եւ «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը» կմիաձուլվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշեց «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ ձեւավորել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ:
Որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է դաշտում գործող և գործունեության մշտական հարթակներ չունեցող 6 մշակութային կազմակերպությունների համար աշխատանքային և ստեղծագործական բարենպաստ պայմանների ստեղ¬ծմամբ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկա¬յացնող երաժշտական և պարային խմբերը, ինչն իր հերթին կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:
Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները:
Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկումով նախատեսում ենք էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ընդլայնել արտաբյուջետային միջոցները և նվազեցնել կախվածությունը պետական բյուջեից: Սույն նախաձեռնությունը նպատակ ունի նաև էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը:
Ներկայում Հայաստանում գործող պետական կարգավիճակ ունեցող 6 մշակութային կազմակերպություն չունեն իրենց հիմնական գործառույթներից բխող գործունեությունը (փորձեր և համերգներ) իրականացնելու մշտական հարթակներ և տեղակայված են այլ կառույցներին պատկանող տարածքներում։ Այսպես՝ Հայաստանի պարի պետական անսամբլը գործում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը՝ «Ա․Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում, Թ․Ալթունյանի անվ․ երգի-պարի պետական համույթը՝ Հայաստանի երգչախմբային ընկերությունում:
Ներկայում, ՊՈԱԿ-ների թվակազմը ունի հետևյալ պատկերը․
«Հայաստանի պարի պետական անսամբլ» ՊՈԱԿ՝ 71 հաստիք
«Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ՝ 88 հաստիք
«Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» ՊՈԱԿ՝ 52 հաստիք:
Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի ներքո՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբ»-ը, «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ»-ը և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո