Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն Շուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարան Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը Հայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվում Հիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Անվտանգությունը սկսվում է ինձնից Հրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված Հայաստանում Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային

ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կանԲաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»Իսպանիայում ձյան առատ տեղումներ են․ սպասվում է ցրտահարություն«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունՇուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարարՏրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարանՎահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազությունՀայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողըՀայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվումՀիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համարԱնվտանգությունը սկսվում է ինձնիցՀրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված ՀայաստանումՌուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար էՎիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալովՀունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. ԶելենսկիԳերմանիան Ուկրաինային է փոխանցել 9-րդ IRIS-T համակարգըՎահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը Իտալիայում առգրավվել է գրեթե կես տոննա կոկաին, որը քողարկվել էր որպես գետնանուշԹուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրաԽաչատուրյանը դատավորներ է նշանակելԿյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածըԷդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»Վերին Լարսում բուք էՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է ԱՄՆ–ի հետ միջուկային հակամարտության ռիսկի մասինԴանիայում հեգնել են Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրություններըՖորմուլա-1-ի ամենահարուստ ավտոարշավորդները«Ամեն ինչ, ինչպես նա էր ուզում». Նիկոլ Քիդմանը Քիթ Ուրբանից բաժանումից հետո առաջին Սուրբ Ծնունդն անցկացրել է Ավստրալիայում՝ դուստրերի հետ«Բորնմուտի» լավագույն ռմբարկուն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծությունից 14 տարի անց Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերըԱմուսինները բռնnւթյուն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին․ Արման Ծառուկյան«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմըՅամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրըՀայտնաբերվել է օրգանիզմ, որը խախտում է կենսաբանության հիմնարար կանոնըՏրանսատլանտյան չվերթի ժամանակ անկողնային բզեզների խումբը կծել է ընտանիքին. նրանք պահանջում են 200,000 դոլարԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքներըՖրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում«Երկիր մեդիան» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում էՉինաստանը սահմանափակումներ է սահմանել մի քանի ամերիկյան ընկերության նկատմամբ. ԱԳՆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովՍիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի մզկիթում պայթյnւն է տեղի ունեցել. կա 5 զnհ, 21 վիրավnրՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ձերբակալված անձը քաղաքաշինության բաժնի աշխատակից էՌուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ստացման ընթացակարգերը
Հայաստան

Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով, Փաշինյանի եղբայրն էլ դարձել է տնօրեն

Azatutyun.am կայքը գրում է.

«Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը 50 հազար դրամի դիմաց են վաճառել Մարց գետի վրա գործող հիդրոկայանը, որտեղ տնօրեն է դարձել վարչապետ Փաշինյանի եղբայրը։

Կասկածահարույց գործարքը կնքվել է Դարբինյան եղբայրների ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի միջև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ։ Պետական ռեգիստրի տվյալներով` վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն է դարձել վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել 2018-ի հեղափոխությունից հետո։

«Ազատության» գրավոր հարցումից հետո պետական ռեգիստրը տրամադրել է մեկուկես էջանոց առուվաճառքի պայմանագիրը, որում նշված է. «Վաճառողներն իրենց պատկանող 100 տոկոս բաժնեմասերը վաճառում են գնորդին սեփականության իրավունքով։ Բաժնեմասերի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ սահմանվում է
50 հազար դրամ»:

Ընդ որում` նույն ռեգիստրում տեղադրված կանոնադրության համաձայն ՀԷԿ-ը տնօրինող «Արգիշտի-2» ընկերության 50 հազար դրամով վաճառված բաժնեմասի արժեքը մոտ 250 միլիոն դրամ է։ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության տեղեկատվությամբ այս ՀԷԿ-ը միայն 2019-20 թվականներին մոտ կես միլիոն դոլարի արտադրանք է թողարկել։ Ինչո՞ւ են Դարբինյանները այս եկամտաբեր հիդրոկայանը վաճառել, այն էլ՝ մոտ հարյուր դոլարով։ Արդյոք վաճառքի պահին ընկերությունը վարկեր կամ պարտքեր է ունեցել. նախկին քաղաքապետն ու եղբայրը հրաժարվում են մեկնաբանել։

Պետռեգիստրի տվյալներով նոր սեփականատերը՝ երիտասարդ Յուրի Քոքոբելյանը
տարբեր բիզնեսներում կա՛մ սեփականատեր է, կա՛մ տնօրեն։ Նրան հնարավոր չեղավ
գտնել Երևանի իր հաշվառման հասցեում։ Իր գործունեության հետ կապված
տեղեկություններ, նույնպես, որևէ տեղ չկան։

Առավել հայտնի է նրա հորեղբայրը՝ «Ազատ» դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, նա մեր զանգերին ընդհանրապես չպատասխանեց:
Հնարավոր չեղավ պարզել՝ ինչպես են կարողացել համոզել Դարբինյան եղբայրներին
100 դոլարով վաճառել ընկերությունը, որ նրանց տասը տարի եկամուտ էր բերել:

ՀԷԿ-ի պետ ներկայացած Աշխարհիկը օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ գործունեության 10 տարիներին հիդրոկայանը երբեք երկարատև կանգ չի առել. Եթե ջուրը շատ պակաս ա լինում, էդ ժամանակ ենք անջատում, կարող ա մի օր լինի, կարող ա 5 ժամ լինի»:

Խուսափելով խոսել վաճառքի մանրամասներից՝ Դարբինյանները միաժամանակ հերքում են, թե եկամտաբեր բիզնեսից հրաժարվել են իրենց նկատմամբ քրեական գործերը կարճելու դիմաց։

Հստակ է, որ այս գործարքից ընդամենը մի քանի ամիս անց դատարանն ապացուցված էր համարել նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի մեղքը Վանաձորի ենթակայության տարածքներն ապօրինի օտարելու և համայնքին 60 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ, միաժամանակ որոշել էր կարճել գործը՝ հանցագործության վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

«Նման բաներ չկան, սաղ անլուրջ խոսակցություններ են»,- ընդգծել է Սամվել Դարբինյանը:

Ընդ որում՝ Դարբինյաններին պատկանող այս հիդրոկայանը դեռ 2019 թվականից
ներգրավված էր աղմկահարույց մի քրեական գործում։ Դատախազությունը փաստեր էր
բերում, որ նույն Սամվել Դարբինյանի պաշտոնավարման տարիներին՝ 2010 թվականին, Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարվել է. Դարբինյանը կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։ Իրավապահները կասկածներ ունեն, թե էժան գնով ձեռքբերված կայանի խողովակներն ու թանկարժեք սարքավորումներն օգտագործվել են Դարբինյանների ՀԷԿ-ը կառուցելիս։

Դեռ անցած տարի Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեկ շաբաթ էր տվել ենթականերին՝ այս գործի մասին իրեն զեկուցելու համար. - «Մենք նշանակել ենք ապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն: Փաստվել է, որ մոտ ապագայում կստանանք, և ստանալու արդյունքում կքննարկենք անձին մեղադրանք առաջադրելու հարցը: Այս քրեական գործի նյութերը իմ մոտ խնդիր է դրվել զեկուցման, այս շաբաթ կզեկուցվի, և մենք կստանանք նաև փորձաքննության եզրակացությունը»։

Մանրամասնրը՝ սկզբնաղբյուր կայքում։