Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն Շուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարան Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը Հայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվում Հիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Անվտանգությունը սկսվում է ինձնից Հրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված Հայաստանում Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային

ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կանԲաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»Իսպանիայում ձյան առատ տեղումներ են․ սպասվում է ցրտահարություն«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունՇուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարարՏրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարանՎահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազությունՀայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողըՀայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվումՀիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համարԱնվտանգությունը սկսվում է ինձնիցՀրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված ՀայաստանումՌուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար էՎիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալովՀունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. ԶելենսկիԳերմանիան Ուկրաինային է փոխանցել 9-րդ IRIS-T համակարգըՎահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը Իտալիայում առգրավվել է գրեթե կես տոննա կոկաին, որը քողարկվել էր որպես գետնանուշԹուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրաԽաչատուրյանը դատավորներ է նշանակելԿյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածըԷդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»Վերին Լարսում բուք էՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է ԱՄՆ–ի հետ միջուկային հակամարտության ռիսկի մասինԴանիայում հեգնել են Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրություններըՖորմուլա-1-ի ամենահարուստ ավտոարշավորդները«Ամեն ինչ, ինչպես նա էր ուզում». Նիկոլ Քիդմանը Քիթ Ուրբանից բաժանումից հետո առաջին Սուրբ Ծնունդն անցկացրել է Ավստրալիայում՝ դուստրերի հետ«Բորնմուտի» լավագույն ռմբարկուն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծությունից 14 տարի անց Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերըԱմուսինները բռնnւթյուն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին․ Արման Ծառուկյան«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմըՅամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրըՀայտնաբերվել է օրգանիզմ, որը խախտում է կենսաբանության հիմնարար կանոնըՏրանսատլանտյան չվերթի ժամանակ անկողնային բզեզների խումբը կծել է ընտանիքին. նրանք պահանջում են 200,000 դոլարԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքներըՖրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում«Երկիր մեդիան» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում էՉինաստանը սահմանափակումներ է սահմանել մի քանի ամերիկյան ընկերության նկատմամբ. ԱԳՆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովՍիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի մզկիթում պայթյnւն է տեղի ունեցել. կա 5 զnհ, 21 վիրավnրՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ձերբակալված անձը քաղաքաշինության բաժնի աշխատակից էՌուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ստացման ընթացակարգերը
Հայաստան

ՏՏ անվտանգության հարցերում ՌԴ-ի հետ մեր համատեղ ջանքերը պիտի կրկնապատվկեն. Արմեն Գևորգյան

Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 35-րդ նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության, այդ թվում՝ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման» թեմայով քննարկման ժամանակ:

«ԵԱՏՄ թվային օրակարգի մասին հայտարարության ընդունումից ի վեր անդամ երկրներն ազգային պետական կառավարման եւ տնտեսության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրման երկար ճանապարհ են անցել: Կարեւոր է, որ թվային
տեխնոլոգիաների ներդրման օպերատիվությունը համավարակի ժամանակ անկում չի
ապրել, եւ մենք ականատես ենք եղել նոր նախագծերի: Միեւնույն ժամանակ, պետք է
ընդունենք, որ թվային օրակարգի ուղղությամբ աշխատանքի տեմպերն ու արդյունքները մեր երկրներում շատ տարբեր են: Այս նիստին նախապատրաստվելիս ծանոթացա Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի նախագծերի իրականացման 2022 թ. զեկույցին: Ցավոք, պետք է նշեմ, որ այդ զեկույցում ինտեգրացիոն մեխանիզմների թվայնացմանն ուղղված նախագծերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ չտեսա: Կարծում եմ, որ օգտակար կլինի՝ ելնելով մեր աշխատանքի արդյունքներից, ԵԱՏՄ հանձնաժողովին առաջարկել մշակել եւ ներդնել այսպես կոչված թվային օրակարգի արդյունավետության գործակիցներ, որոնց համաձայն՝ հնարավոր կլինի որոշել թվային նախագծերի ազդեցության քանակական եւ որակական ցուցանիշները մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի, ամբողջությամբ վերցրած մեր միության ՀՆԱ-ի եւ տնտեսության առանձին հատվածների աճի, մեր երկրներում արտադրվող ապրանքների մրցունակության եւ որակի բարձրացման, արդյունաբերական եւ այլ կոոպերացիաների խորացման մեջ:

Այսօր թվային օրակարգի առկա օբյեկտիվ խնդիրներին ավելացել են նաեւ ի հայտ եկած նոր գլոբալ եւ աշխարհաքաղաքական իրողությունները:
Հարաբերությունների այս նոր միջավայրում, ըստ իս, արդիական են դառնում թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության երկու էական ասպեկտներ. առաջինը համագործակցության երկկողմ բաղադրիչի ամրապնդումն է, նկատի ունեմ՝ հայ-ռուսական համագործակցությունը, իսկ երկրորդը՝ ազգային անվտանգության
ոլորտում նոր մարտահրավերների եւ զարգացման թվային օրակարգի փոխհարաբերությունը: Համատեղ հետազոտությունների առաջատար ոլորտներ կարող են լինել ազգային անվտանգության համար «թվային ռիսկերի չեզոքացումը» եւ մեր երկրների ռազմարդյունաբերական համալիրի «թվային վերափոխումը»:

Արդեն իսկ ակնհայտ է, որ նոր աշխարհակարգում գործ ենք ունենալու կիբեռահաբեկչության, կիբեռզենքի եւ կիբեռպատերազմի հետ: Հայաստանի համար
այս հարցերն էլ ավելի արդիական են դարձել 44-օրյա պատերազմից հետո:
Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության հարցերում մեր համատեղ ջանքերը
պետք է կրկնապատկվեն ինչպես Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի
առավելագույն արդյունավետությունն ապահովելու առումով՝ թյուրքական կոալիցիայի կողմից նրանց ներկայության աճող մերժման պայմաններում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության սահմանների տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության ապահովման համար:

Պետության ինքնիշխանությունն ապահովող ավանդական եւ միակ արտադրողը
ռազմարդյունաբերական համալիրն է. չէ՞ որ պետությունը կենտրոնական տեղ է
զբաղեցնում այս համալիրի գործունեության եւ զարգացման հարցում: Անկասկած,
պաշտպանության ոլորտն ամբողջ աշխարհում տեխնոլոգիական առաջընթացի
առաջատարներից է, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները պետք է ապահովեն սեփական
արտադրության «թվայնացումը», որպեսզի կարողանան ինտեգրվել «թվային
տնտեսությանը» եւ համապատասխանել տնտեսության այլ ոլորտներում կառավարման
տեխնոլոգիաների զարգացման մակարդակին: Ռազմական գործողությունների
հաջողության գրավականը ժամանակին ցուցաբերվող համապարփակ տեղեկատվական
աջակցությունն է: Այդ իսկ պատճառով «թվային տնտեսության» ի հայտ գալը
մարտահրավեր է ռազմաարդյունաբերական համալիրի համար:
Հայ-ռուսական «համապարփակ թվային մրցունակություն» նախաձեռնության
մեկնարկը կարող է օգնել համարժեք եւ արդյունավետ արձագանքելու նշված
մարտահրավերներին՝ բազմակողմ համագործակցության միջոցով հիմնվելով առկա
համատեղ եւ ազգային ռազմարդյունաբերական միավորումների, գիտահետազոտական
հարթակների եւ մեծաքանակ որակյալ մարդկային ռեսուրսների վրա: Միջպետական
համագործակցության մակարդակով հնարավոր է սահմանել մեր երկրների
տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կայունության եւ
անվտանգության ապահովման խնդիրը տեղեկատվական եւ թվային տարածության բոլոր
մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի փոխգործակցության եւ
կառավարման միասնական համակարգերի շրջանակում:

Նման նախաձեռնությունը կարեւոր կլինի նաեւ կրթության եւ գիտության ոլորտների զարգացման համար: Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ յուրօրինակ գիտական լաբորատորիա, որտեղ կարող են կատարվել բավականին համարձակ եւ արտառոց գիտական հետազոտություններ եւ փորձեր, որտեղ ռուս ներդրողների հետ համատեղ կարող են ստեղծվել լաբորատոր արտադրամասեր եւ մեկնարկային արտադրություններ: Բացի այդ, մեր երկրների միջեւ ռազմարդյունաբերական համալիրի շրջանակում թվային համագործակցությունը կարող է առավելագույնս խթանել Հայաստանի պաշտպանական-արդյունաբերական ինքնաբավության քաղաքականությունը, ինչը նվազագույնի կհասցնի երկրի կախվածությունն արտաքին գործոններից:

Եզրափակելով՝ նշեմ, որ մեր երկրների միջեւ թվային համագործակցությունն օբյեկտիվորեն կարող է ձեւավորել հայ-ռուսական ինտեգրման նոր որակ, եւ նոր
հեռանկարներ բացել դրա խորացման համար», - ելույթը եզրափակել է Արմեն Գեւորգյանը: