«Տեսնելով, թե ինչպիսի անարժաններ են ձևավորում մեր ժողովրդի հանրային կարծիքը՝ մեղմ ասած, ապշում եմ». Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապշում եմ՝ որովհետև տեսել եմ մեր Ազգի երկունքը.
Ամենաուրախալի և միևնույն ժամանակ ամենատխուր փաստը գիտե՞ք որն է. այն է, որ Հայ Ազգը աշխարհին տվել է այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Արտեմ և Անաատաս Միկոյանները, Օրբելի եղբայրները, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Շարլ Ազնավուրը և այլք:
Ժամանակին մեր երկրում հանրային կարծիք ձևավորում էին այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը, իսկ 1988-ից՝ Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթևոսյանը, Սոս Սարգսյանը, Ալվարդ Պետրոսյանը՝ մտավորականներ, հեղինակություններ, ովքեր իրենց վարքով, մտքով ու խոսքով ուղղորդում էին մեր ժողովրդին, հասարակությանը, ցույց տալիս թե ինչն է ճիշտ, ինչը սխալ:
Իսկ հիմա տեսնելով, թե ինչպիսի անարժաններ են ձևավորում մեր ժողովրդի հանրային կարծիքը՝ մեղմ ասած, ապշում եմ:
Ապշում եմ՝ որովհետև տեսել եմ, թե ինչ բարձունքների է հասել Հայ ժողովուրդը Խորհրդային ժամանակահատվածում, ապշում եմ՝ լավ իմանալով մեր ժողովրդի ունակությունները և արարելու անսպառ եռանդը, ապշում եմ՝ որովհետև տեսել եմ նրա երկաթե կամքը, երբ հանուն Արցախի ոտքի ելավ 1988-1994 թթ., և համեմատում եմ մեր այսօրվա դառը և ողբալի իրականության հետ ու կրկին ապշում:
Այն ամենը, ինչ մենք ունենք այսօր, ցավոք, մշակվել է տասնյակ տարիների ընթացքում և պատահական չէ, որ ուղղված է եղել հենց մե՛ր Ազգի, մե՛ր ժողովրդի դեմ՝ այն Ազգի դեմ, որը միշտ մերժել է օտարամոլությունը։ Այդ ազգակործան ծրագիրը կենսունակ դարձավ այն ժամանակ, երբ ժողովուրդը անջատվեց Ազգից և ընտրեց օտարամոլությունը, ու քանդվեց համայն Հայության տունը՝ մեր Հայրենիքը:
Հ.Գ. Հայը միշտ արժանապատիվ պայքարել ու պայքարելու է իր ինքնության, արժեքների ու Հայրենիքի համար, որովհետև չկա ավելի բարձր արժեք քան Հայրենիքն է»:


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց