Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն Շուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարան Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը Հայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվում Հիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Անվտանգությունը սկսվում է ինձնից Հրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված Հայաստանում Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային

ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կանԲաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»Իսպանիայում ձյան առատ տեղումներ են․ սպասվում է ցրտահարություն«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունՇուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարարՏրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարանՎահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազությունՀայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողըՀայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվումՀիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համարԱնվտանգությունը սկսվում է ինձնիցՀրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված ՀայաստանումՌուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար էՎիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալովՀունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. ԶելենսկիԳերմանիան Ուկրաինային է փոխանցել 9-րդ IRIS-T համակարգըՎահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը Իտալիայում առգրավվել է գրեթե կես տոննա կոկաին, որը քողարկվել էր որպես գետնանուշԹուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրաԽաչատուրյանը դատավորներ է նշանակելԿյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածըԷդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»Վերին Լարսում բուք էՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է ԱՄՆ–ի հետ միջուկային հակամարտության ռիսկի մասինԴանիայում հեգնել են Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրություններըՖորմուլա-1-ի ամենահարուստ ավտոարշավորդները«Ամեն ինչ, ինչպես նա էր ուզում». Նիկոլ Քիդմանը Քիթ Ուրբանից բաժանումից հետո առաջին Սուրբ Ծնունդն անցկացրել է Ավստրալիայում՝ դուստրերի հետ«Բորնմուտի» լավագույն ռմբարկուն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծությունից 14 տարի անց Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերըԱմուսինները բռնnւթյուն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին․ Արման Ծառուկյան«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմըՅամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրըՀայտնաբերվել է օրգանիզմ, որը խախտում է կենսաբանության հիմնարար կանոնըՏրանսատլանտյան չվերթի ժամանակ անկողնային բզեզների խումբը կծել է ընտանիքին. նրանք պահանջում են 200,000 դոլարԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքներըՖրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում«Երկիր մեդիան» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»Օրենքի պահանջները չկատարելը կհանգեցնի լիցենզիայի դադարեցման. ՆԳՆ-ն հիշեցնում էՉինաստանը սահմանափակումներ է սահմանել մի քանի ամերիկյան ընկերության նկատմամբ. ԱԳՆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովՍիրիայի Հոմս քաղաքի Իմամ Ալի մզկիթում պայթյnւն է տեղի ունեցել. կա 5 զnհ, 21 վիրավnրՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ձերբակալված անձը քաղաքաշինության բաժնի աշխատակից էՌուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ստացման ընթացակարգերը
Հայաստան

Պարեկները երեխայի աչքի առաջ հարվածել են դատախազին, տարել բաժին, ծեծել՝ վնասելով քիթը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

«Երեկ իշխանական կայքերը հայտնեցին, որ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել են ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան, եւ պարզվել է, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Է.

Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում։ Էդգար Պետրոսյանը, ըստ լուրերի, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, դիմադրել է նրանց, ինչից հետո պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել դատախազի նկատմամբ ու նրան ուժով բերման ենթարկել։ Դատախազը ձերբակալվել է։

Սակայն որոշ ժամանակ անց դատախազ Պետրոսյանը դատախազության ջանքերով
ազատ է արձակվել, քանի որ դատախազությունը համարել է, որ Պետրոսյանի
ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ։


Եվ սա դուր չի եկել պարեկների «կնքահայր» Դանիել Իոաննիսյանին, որը, թվում է, ոչ մի կարգավիճակ չունի այս հարցում, շահագրգիռ կողմ չէ, պաշտոնյա չէ, պարեկային ծառայության աշխատող չէ, սակայն պարեկային ծառայության հետ կապված ցանկացած միջադեպի պարտադիր արձագանքում է ու ծանր է տանում, երբ պարեկների «խաթրին» դիպչում են։

«Այս պատմության էպիկ մասն այն է, որ մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը՝ որակվել «ապօրինի»: Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Իոաննիսյանն ու հիշեցրել, որ Էդգար Պետրոսյանն ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբայրն է։

Գեւորգ Պետրոսյանն էլ, հիշեցնենք, ամեն օր իր ձեւերով հիշում ու հիշատակում է Նիկոլ Փաշինյանին, ուստի իշխանական քարոզչամիջոցների կողմից նրա դատախազ եղբորը թիրախավորելը միանգամայն տրամաբանական է։

Կարճ ժամանակ անց Իոաննիսյանի գրառմանը հետեւեց դատախազության արձագանքը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում նախ նկատել էր, որ Իոաննիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում է կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ո՛չ էլ առհասարակ որեւէ առնչություն կարող է ունենալ տեղի ունեցածի հետ, սակայն նման անպատասխանատու «փաստագրումներ» է անում։ Ապա ավելացրել․ «Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը, եւ շատ հնարավոր է՝ պարոն Իոաննիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար՝ ստիպված լինելով տեսագրության մեջ մատնացույց անել պարեկին եւ դատախազին վերագրվող իբրեւ թե արարքները, նաեւ գուցե ապատեղեկատվություն տարածելու համար խիստ անհարմար դրության մեջ դնի իրեն նման տեղեկատվություն տվողներին»։

Նկատենք, որ դատախազությունից չեն հերքել, որ դատախազ Պետրոսյանը եղել է
ալկոհոլ օգտագործած կամ ոչ սթափ վիճակում։ Ասում են՝ քննություն է ընթանում, որի ընթացքում կպարզեն բոլոր հանգամանքները։ Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը։ Մեզ որոշ մանրամասներ պատմեցին դատախազ-պարեկներ «շփումից»։

Ասացին՝ դեպքը եղել է գիշերվա երկուսի կողմերը, ԱվանԱռինջի տարածքում։ Դատախազ Պետրոսյանն իսկապես գինովցած է եղել եւ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Ասացին՝ խնջույքից տուն վերադառնալիս է եղել․ ընկերոջ երեխայի կնունքին է մասնակցելիս եղել։ Խնջույքից դուրս գալուց հետո իրեն լավ չի զգացել, երբ հասել է Ավան, կանգնել է «Երեւան սիթի» սուպերմարկետի մոտ, որ մտնի՝ խմելու բան առնի։ Դուրս է եկել, նստել մեքենան ու թույլ է տվել երթեւեկության կանոնների խախտում․ ասացին՝ հոծ գիծ խախտելով է շրջադարձ կատարել կամ նման մի բան։ Պարեկները դա նկատել են եւ հրահանգել, որ կանգնեցնի մեքենան։ Էդգար Պետրոսյանն ասել է՝ ինձ լավ չեմ զգում՝ առաջարկելով գալ իրենց տան մոտ, ու շարունակել է վարել մեքենան։ Ոստիկանները հետապնդել են նրան մինչեւ նրա տուն, որը գտնվում է Ավան-Առինջ թաղամասում։ Այստեղ արդեն, երբ կանգնել են, սկսվել է քաշքշուկ, վիճաբանություն
ոստիկանների եւ դատախազի միջեւ։ Մեզ ասացին՝ պարեկները բռնի ուժ են կիրառել
դատախազի նկատմամբ, հարվածներ հասցրել նրան, արցունքաբեր գազ կիրառել, ապա ուժով նստեցրել ոստիկանական մեքենան, որ տանեն բաժին։ Այդ ամենը տեղի է ունեցել Պետրոսյանի ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխայի աչքի առաջ։
Ճանապարհին կապ են տվել, եւ պաշտպանության նախարարության մոտ նրանց են
միացել նաեւ պարեկային ծառայության այլ ոստիկաններ, որոնք, միանալով դատախազին ճնշելու գործընթացին, հենց մեքենայի մեջ հարվածել են նրան, ծեծել՝ վնասելով, գուցե նաեւ կոտրելով Էդգար Պետրոսյանի քիթը։ Երբ տարել են բաժին, այնտեղ եւս ոստիկանների կողմից դատախազի նկատմամբ բռնություն է կիրառվել։

Այսինքն՝ թե՛ իր տան մոտ, թե՛ մեքենայի մեջ եւ թե՛ բաժնում նրան ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք կապտուկների տեսքով երեւում են նրա մարմնի տարբեր հատվածներին։ Մեզ ասացին, որ սրա վերաբերյալ կան նաեւ տեսագրություններ, եւ անհրաժեշտության դեպքում դրանք կարող են հրապարակվել։ Ձերբակալումից հետո երկուստեք իրար դեմ ցուցմունք են տվել, այսինքն՝ պարեկները դատախազի դեմ են բողոք գրել, որ դիմադրել է, չի ենթարկվել իրենց օրինական պահանջին, դատախազը՝ պարեկների դեմ, որ իր նկատմամբ օրենքի խախտում են թույլ տվել, բռնություն կիրառել, որի ապացույցներն առկա են իր մարմնի վրա։
Ուստի դեռ հարց է՝ այս իրավիճակում ով ավելի մեղավոր դուրս կգա եւ ով կձերբակալվի ու պատասխանատվության կենթարկվի։ Դատախազությունից չնայած չեն հերքում արարքը եւ չեն էլ արդարացնում իրենց աշխատակցի՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, բայց պաշտպանում են նրան՝ համարելով, որ պարեկները ոչ իրավաչափ են գործել այդ իրավիճակում։

Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, իհարկե, օրենքի խախտում է, եւ դա չի կարելի արդարացնել, սակայն հիշեցնենք, որ մենք գրել էինք, թե
ինչպես է նույն պարեկային ոստիկանության ղեկավար Արթուր Ումրշատյանը 2021 թ․ նոյեմբերի 21-ին ոչ սթափ վիճակում իր վարած Toyota Corolla  ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին վթարի ենթարկվել՝ դուրս եկել երթեւեկելի գոտուց ու կողաշրջվել։ Ումրշատյանի հետ մեքենայում եղել էր նաեւ նրա կինը, որը վթարի հետեւանքով տեղափոխվել էր հիվանդանոց, բարեբախտաբար՝ լուրջ վնասվածք չէր ստացել։ Ումրշատյանըմեզ հետ զրույցում չէր հերքել վթարի փաստը։ Բայց ոստիկանությունն այս դեպքը ծածկադմփոց արեց, Դանիել Իոաննիսյանն էլ որեւէ կերպ չանդրադարձավ սրան։ Իսկ ընդդիմադիր քաղաքական գործչի եղբոր դեպքին այսպիսի մեծ հնչեղություն տվեցին»: