Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը
«Փաստ» օրաթերթը գրում է. ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրության մի մասի հրապարակումից անցել է մեկ շաբաթից ավելի, սակայն վերջինս հրաժարական չի տվել, և քրեական գործ էլ հարուցված չէր գոնե երեկվա դրությամբ: Այս օրերին ավելի շատ քննարկվեց զրույցի ձայնագրման «բարոյականության» թեման, քան առերևույթ հանցանքի գործոնն ու, ընդհանրապես, անկախ դատական համակարգի մասին իշխանությունների հայտարարությունների և իրականության տարաբևեռությունը: Օրինակ՝ զրույցի ժամանակ Ջհանգիրյանն ասում է, թե «ես սաղ փակել եմ, էս պահին որևէ բան չի գնում, սկսած Վահագի գործից»: Իսկ ո՞վ է այդ «Վահագը»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, խոսքը Վահագն Աբգարյանի մասին է, որն ավելի շատ հայտնի է որպես «Ալավերդցի Վահագ»: Իսկ Ջհանգիրյանը խոսում է Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրգործի մասին, որով նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Մասնավորապես, ըստ գործի, Վարդազարյանը, լինելով ԲԴԽ նախագահ, դիմել է դատավոր Անդրանիկ Սիմոնյանին, որպեսզի վերջինս կալանքից ազատի «Ալավերդցի Վահագնին»: Սակայն այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք: Բանն այն է, որ այդ գործը հարուցվել է Ջհանգիրյանի ու Վարդազարյանի զրույցից մոտ երկու ամիս անց:
Այսինքն, Ջհանգիրյանը ոչ միայն խոստովանում է, որ գործեր է «փակել տալիս», այլև խոսում է «ապագայի» քրգործի մասին: Ու առնվազն տարօրինակ է, որ նա այդքան լավ ծանոթ է եղել նույնիսկ հետագայում հարուցվելիք գործին: Ճիշտ է, հետո նա փորձեց արդարանալ, թե «կուտ է տվել», սակայն դեռ պետք է հասկանալ, թե որ հայտարարությունն է ավելի շատ «կուտ»՝ բուն զրույցի՞ խոստովանությո՞ւնը, թե՞ Հանրայինի հարցազրույցի «արդարացումները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց