Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլ Վրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթել Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներ Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծը Պահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ) Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումը ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times Փարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն է COP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան Ռուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել է Դա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. Թրամփ

ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածքՀայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԼոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ)Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարանԿապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրքՀրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվելԳևորգ Թամամյանի թեկնածությունն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների կողմիցԲենիամին Նեթանյահուն չհայտարարված այց է կատարել Արաբական Միացյալ ԷմիրություններՌուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրաՄենք քայլ ենք արել առաջ, բայց դրան հաջորդելու են ամենադժվար քայլերըՄիջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԾաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)
Հայաստան

«Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդես

Հունիսի 14-ին, «Երևան, իմ սեր» հիմնադրամի շենքում անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ իրականացված «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր կոմպոզիտորի տուն-թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ 2021 թ. լրացավ կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը, որն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և համակարգմամբ իրականացվեցին բազմաբնույթ նախագծեր Հայաստանում և արտերկրում: Դրանց թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի ներկայացրած «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով» նախագիծը արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը՝ մասնակցության ծրագրով ստանալով աջակցություն:

Պատկերագիրքը դարձավ հոբելյանական նախագծերի գագաթնակետը: Նախապատրաստական աշխատանքները տևել են երկու տարի՝ 2019-2021 թթ. (ծրագրի ղեկավար և գլխավոր կազմող-խմբագիր՝ Մարինե Օթարյան, կազմողներ՝ Աստղիկ Հարությունյան, Հասմիկ Համբարյան, գլխավոր խմբագիր՝ Հասմիկ Գուլակյան, թարգմանիչ՝ Գոհար Մելիքյան): Գրքում տեղ են գտել Հայաստանի և արտերկրի շուրջ 22 թանգարաններից ու արխիվներից հավաքագրված 972 նյութեր, որոնց նշանակալի մասը հանրայնացվել է առաջին անգամ:

Պատկերագրքում զետեղված ձայնասկավառակի ձայնագրությունն իրականացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ տնօրեն Սարգիս Բալբաբյանի ղեկավարությամբ: Ձայնասկավառակում տեղ են գտել կոմպոզիտորի 10 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ (ՀՊՍՆ, դիրիժոր՝ Վահագն Պապյան, Կարեն Շահգալդյան (ջութակ), Սևակ Ավանեսյան (թավջութակ), Արմինե Գրիգորյան և Մարիաննա Շիրինյան (դաշնամուր)): Ստեղծագործությունները նորագույն տեխնոլոգիաներով ձայնագրելը Սպենդիարյանի տուն-թանգարանի և ՀՊՍՆ մտահղացումն է՝ 21-րդ դարի երաժշտասերներին նորովի մեկնաբանմամբ հասանելի դարձնելու նպատակով: Ձայնագրությունները հնարավոր է ունկնդրել նաև գիրք-ալբոմում զետեղված QR կոդերի միջոցով:

Պատկերագիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում:
Իր տեսակով բացառիկ այս նախագիծը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ինչը հնարավորություն կտա հանրահռչակելու հայ մեծ դասականի կյանքի և ստեղծագործական ուղին նաև միջազգային ասպարեզում:

Շնորհանդեսին ներկա էին պետական այրեր, մշակույթի գործիչներ, մտավորականներ:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Այն, ինչ արել է Սպենդիարյանը մեր հանրությանը մշակութայնացնելու, համաեվրոպական արժեքային համակարգի վրա դնելու առումով, ուղղակի արժանի է հիացումի, խոնարհման՝ իմ պատկերացմամբ հայ մտավորականի ամենաբարձր չափանիշներն ապահովող մի գործիչ: Կարծում եմ, գրքի հրատարակումը հոբելյանական միջոցառումների ամենաճիշտ ընտրված գագաթնակետն է, որի կապակցությամբ շնորհավորում եմ թանգարանին և երաժշտասեր հանրությանը», հավելեց պարոն Խզմալյանը:

Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Նունե Զաստուխովան կարևորեց երկլեզու պատկերագրքի հրատարակությունը:

Գրքի առանձնահատկությունները ներկայացրեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը:

Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հովանավորներին և գործընկերներին նախագծի և շնորհանդեսի կյանքի կոչման համար: «Ես այս ծրագիրը համարում եմ կոմպոզիտորի հոբելյանական նախագծերի ամենաարժեքավոր ձեռքբերումը, կուլմինացիան, բայց ոչ ավարտը: Կարծում եմ, որ այս պատկերագիրքը նոր էջեր է բացում սպենդիարյանագիտության մեջ, և մենք արդյունքները կճաշակենք շատ ավելի հետո: Սպենդիարյանը բոլորիս համախմբել է այստեղ, և շնորհակալ ենք նրան, որ մեզ պատիվ է տվել լինել իր աշխարհում», իր խոսքը եզրափակեց տիկին Օթարյանը:

Ցուցադրվեց նախագծի նախապատրաստական աշխատանքների մասին պատմող տեսաշար:

Երեկոյի համերգային բաժնում հնչեցին Սպենդիարյանի կամերային ստեղծագործություններից Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Արտյոմ Իոանիսյան (թավջութակ):

Շենքի պատշգամբում հյուրերը ծանոթացան «Մեկ ցուցանմուշի պատմության»՝ կոմպոզիտորի տուն-թանգարանից միայն մեկ օրով այստեղ հանգրվանած Արարատյան թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտին: Հայերեն, ռուսերեն և անգլերեն աուդիո ուղեցույցով այս ցուցանմուշը պատմում է, թե ինչպես կոմպոզիտորին այս շենքում հատկացվեց աշխատասենյակ, որտեղ նա գրեց իր հայաստանյան առաջին և միակ ստեղծագործությունը՝ «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ սյուիտը: Ի դեպ, շնորհանդեսի վայրը նույնպես պատահական չէր ընտրված. այն շատ մոտ էր հենց Առաջնորդարանի շենքին, որտեղ կոմպոզիտորը ոգեշնչվել էր պատշգամբից բացվող տեսարանով: