Մահացել է ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը
79 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել էր 1942թ․-ին Թբիլիսում, 1946թ․–ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան։
1960-1964 թթ․ սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիերան։
Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։
1980թ․-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003թ․-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի եւ ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, 2017թ․-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի եւ այլ պարգեւների։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո