Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության
ակցիաները: Այդ մասին մանրամասն կխոսեմ մայիսի 15-ի` ժամը 18:00-ի մեր
հանրահավաքին: Մինչ այդ` գլխավորն այսօրվա ասուլիսից.
- «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցման գործընթացը։
- «Դիմադրություն» շարժումն ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, և մեր միջազգային գործընկերների համար ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի
լեգիտիմության հարցը։
- «Դիմադրություն» շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։
- «Դիմադրություն» շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա ձևակերպված հանրային պահանջ այս իշխանություններին հեռացնելու համար։ - «Դիմադրություն» շարժումը բացառիկ է իր ծավալներով ու շերտերով և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։
- Օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է․ Արցախը մտցնել Ադրբեջանի
կազմ՝ անվտանգության և մարդու իրավունքների լայն երաշխիքներով. Այդ լուծումը բելելու է Արցախի հայաթափման և կորստի:
- Այն պայմանավորվածությունը, որ Փաշինյանը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի
հետ, խաղաղության պայմանագիր չէ։ Դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար այն մեր կողմից
անընդունելի է։
- Շատերն են փորձում պառակտել շարժումը, բայց «Դիմադրություն» շարժումը վերկուսակցական է․ բոլորը համախմբվել են Արցախի գաղափարի շուրջ։
- Պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ովքեր պատրաստ են ստանձնել հավաքական պատասխանատվություն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։
- Եթե անհրաժեշտություն լինի, կվերադառնանք խորհրդարան, բայց բացառապես մեր օրակարգով։
- Ոստիկանության մեջքի հետևում թաքնվող և ընդդիմության հասցեին խոսացող
ՔՊ-ականներին կոչ եմ անում զուսպ լինել․ թող իրենց անցյալը նայեն, ներկան ու երբեմն էլ մտածեն իրենց ապագայի մասին։
- Իշխանությանը հեռացնելու համար անհրաժեշտ է երկրում ստեղծել լիարժեք երկիշխանություն, հասնել նրան, որ պետական կառավարման համակարգն այլևս չկարողանա ծառայել մեկ մարդուն։
- Մենք պետք է էլի ավելացնենք շարժման ծավալները։ Դրա համար պատշգամբներից մեզ աջակցող, մեր պես մտածող բոլոր մարդիկ պետք է դուրս գան փողոց։
- Հաջորդ շաբաթ մենք մարտավարության որոշ փոփոխություններ ենք ունենալու։
- Մենք ընդունում ենք, որ անցած 30 տարիների ընթացքում ունեցել ենք սխալներ և
ներողություն ենք խնդրում դրանց համար, բայց մենք երբեք չենք դավաճանել մեր ժողովրդին։
- Ռուսաստանը մնում է մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը։ Մեզ համար կարևոր են նաև կայուն հարաբերություններն Իրանի և Արևմուտքի հետ, բայց այդ ամենը չպետք է լինի մեկը մյուսի հաշվին։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...