Նիկոլն ու Ալիևը փորձում են մեզ ու աշխարհին համոզել, որ Հայ ժողովուրդը համակերպվել է դավադիր պարտության հետ․ Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանության երիտհեղափոխականներն ու նրանց շուրջ պտտվող միավորները մեր
ժողովրդին փորձում են համոզել, որ ամեն ինչ որոշված է, որևէ բան հնարավոր
չէ փոխել ու կասեցնել, իզուր տեղը մի չարչարվեք:
Նիկոլն ու Ալիևը փորձում են մեզ ու աշխարհին համոզել, որ Հայ ժողովուրդը համակերպվել է դավադիր պարտության հետ, հրաժարվել է Արցախից, ուրացել ու պղծել է արցախյան 30-ամյա հերոսամարտի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակը, հրաժարվել է պետություն ու պետականություն ունենալու դարավոր երազանքից:
Ստում եք, նենգաբար ու ստորաբար ստում եք, բոլորդ:
Ոչինչ որոշված չէ, որոշողը Հայ ժողովուրդն է, Հայ ազգը ու Հայ մարդը:
Նրանք ոնց որոշեն, այդպես էլ կլինի, ու աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները ստիպված կլինեն հաշվի նստել մեր որոշման հետ, իսկ մեր որոշումն է.
Տեր ենք մեր հայրենիքին,
Արցախը եղել է, կա և լինելու է հայկական ու երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում,
Հայաստանը մնալու է անկախ ու ինքնիշխան պետություն:
Ու ոչ մեկդ չփորձեք կանգնեք այս ճանապարհին ու ստեր տարածելով՝ փորձեք կոտրել մեր ժողովրդի կամքն ու վճռականությունը»:


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»