Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հարեվաններ

Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կանգնեցնելու կոչ միջազգային հանրությանը

Ադրբեջանից հայ փախստականները, Լեռնային Ղարաբաղից/Արցախից բռնի տեղահանված անձինք եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դիմում են միջազգային հանրությանը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի զտումը կանգնեցնելու կոչով։

«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ հայերի ջարդերը եւ սպանությունները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում 80-ական թթ. վերջին - 90-ական թթ. սկզբին, որոնց հետեւանքով 500 հազար հայեր ստիպված եղան հեռանալ իրենց տներից, նորագույն պատմության մեջ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականության շարունակությունն էին։ Այդ քաղաքականության գագաթնակետը Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին պատերազմի սանձազերծումն էր, որի ընթացքում զոհվեցին հազարավոր զինծառայողներ, հազարավոր զինվորներ հաշմանդամ դարձան, տասնյակ հազարավոր մարդիկ մնացին անօթեւան եւ դարձան փախստական։ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, պատերազմում հայերի դեմ կիրառեց արգելված տարբեր զինատեսակներ, ներառյալ սպիտակ ֆոսֆոր, կասետային ռումբեր, ինչպես նաեւ մարդասպան մեքենաներ՝ դրոններ եւ բայրաքթարներ։ Հանցագործությունները եւ խաղաղ բնակիչների ու գերիների հանդեպ բարբարոսական հաշվեհարդարը, ծաղրուծանակն ու գլխատումները, որոնք լայնորեն կիրառվում էին միջնադարում, չեն դատապարտվել եւ անպատիժ են մնացել։ Փաստը, որ Թուրքիան Սիրիայից եւ Պակիստանից զինյալներ եւ ահաբեկիչներ էր ուղարկել՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կռվելու հայերի դեմ, նույնպես պատշաճ կերպով չի դատապարտվել համաշխարհային հանրության կողմից։


Առ այսօր Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը, բանտերում է պահում ռազմագերիների, սադրանքներ է կազմակերպում, ռազմական տեխնիկա, դրոններ եւ բայրաքթարներ կիրառում, շարունակում սպանել խաղաղ բնակիչներին Արցախի տարածքում։ Խաղաղ բնակիչները ենթարկվում են ահաբեկության, նրանցից պահանջում են, սպառնալով սպանել, հեռանալ իրենց տներից։

Ադրբեջանը նաեւ միտումնավոր խոչընդոտել է գազամատակարարմանն Արցախ, ինչը, էլեկտրականության խափանումների հետ միասին, հանգեցրել է հումանիտար ճգնաժամի. փակվել են դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ու հացաթխման գործարանները։ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը, հայատյացությունը, պատմության (համաշխարհային պատմությունից տարբերվող) խեղաթյուրումը, որտեղ Ադրբեջանի քաղաքացիներին ներշնչում են այն անհեթեթ թեզը, թե Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է եւ այդ պատճառով գոյության իրավունք չունի, այն հայտարարությունները, թե հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը, հայկական հնագույն մշակույթը, իբր, աղվանական են, հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի է ունենում պարբերական էթնիկ զտում, այլ խոսքով՝ ցեղասպանություն։ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, չընդունելով 1915թ. Հայոց ցեղասպանությունը, ներկայում նորից Հայոց ցեղասպանություն է իրականացնում Արցախում։ Միջազգային հանրության լռությունը նրան մասնակից է դարձնում այդ հանցագործությանը։ Մենք՝ Ալիեւի եւ Էրդողանի ցեղասպան քաղաքականության անմիջական զոհերս, կոչ ենք անում հստակ գնահատական տալ տեղի ունեցողին եւ գործադրել միջազգային սկզբունքներն ու մեխանիզմները՝ կանգնեցնելու համար էթնիկ զտումներն Արցախում»,- ասվում է փաստաթղթում։