Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ռուս պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ
Ադրբեջանn Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինի նկատմամբ։
Մարտի 28-ին «Ռոսիա 1» եւ «Պերվի» հեռուստաալիքների եթերում «60 րոպե» քաղաքական թոք-շոուի ժամանակ Միխայիլ Դելյագինը Թուրքիային ԱՄՆ-ի արբանյակ էր անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Թուրքիայի պրոքսի», իրական սպառնալիք եւ կոչ էր արել խստորեն պատժել Ադրբեջանին: «Ռուսաստանի տնտեսությունից կախված ադրբեջանական բիզնեսը կարող է մեկ օրում պայթել: Ադրբեջանի նավթարդյունաբերությունը խիստ տեղայնացված է եւ կարող է դադարել գոյություն ունենալ 15 րոպեի ընթացքում։ Քանի որ «պրոքսին» այլ կերպ չի հասկանում։ Անկախ պետությունը կհասկանար, իսկ «պրոքսին»՝ ոչ։ «Պրոքսին» դա ազատորեն հասկանալու գործառույթ չունի։ Ժամանակակից աշխարհում այլ կերպ խոսել այլեւս հնարավոր չէ», ընդգծել էր Միխայիլ Դելյագինը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատգամավորի գործողություններում տեսել է ԱՀ քրեական օրենսգրքի 101.2 (ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչեր), 214.2.3 (ահաբեկչություն՝ հրազենի եւ որպես զենք օգտագործվող իրերի օգտագործմամբ) 283.1 եւ 283.2.2 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամություն հրահրում) հոդվածներում նշված հանցակազմի նշաններ: 2022 թվականի մարտի 29-ին ԱՀ գլխավոր դատախազը դատախազության քննչական վարչությանը հանձնարարել էր նախաքննություն իրականացնել այս հոդվածներով քրեական գործի հարուցման առնչությամբ:
Միխայիլ Դելյագինին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի նշված հոդվածներով եւ դատարանի որոշմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը