Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԽ-ի առաջարկին. «Ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարությանը։
2020 թվականի նոյեմերի 9-ի եռակողմ համաձայնագիրը պարբերաբար խախտող ու Հայաստանի, Արցախի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններ իրականացնող արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով թե, իբր, «տարածաշրջանում լարվածության աճի անմիջական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն է»։
Ինչ վերաբերում է երկու երկրների միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու ՀՀ ԱԽ առաջարկին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Ադրբեջանական կողմը մեկ տարի առաջ ամենաբարձր մակարդակով առաջարկեց Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, իսկ մեկ ամիս առաջ հնչեցրեց կոնկրետ սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվի համաձայնագիրը։
Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, այլ ոչ թե որպես հերթական հանրային տեղեկատվական արշավ, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի։ Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ, հաղորդում է APA-ն։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ԱԽ-ն հայտարարություն էր տարածել Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված, և Ադրբեջանին առաջարկել էր անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը